Finance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections 

FRV-ն , ՄՖԿ-ի, ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի հետ հաջողությամբ ավարտեց ՀՀ-ում արդյունաբերական նշանակության ամենախոշոր արևային կայանի կառուցման ֆինանսավորումը

Armenia

• 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանը կարտադրի այնքան մաքուր էներգիա, որքան պահանջվում է ավելի քան 20,000 տուն էլէկտրաէներգիայով ապահովելու համար և թույլ կտա խուսափել տարեկան 40,000տ ածխածնի արտանետումից: 

• Ծրագրի շրջանակներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ կնքվել է էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր, որի համաձայն արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի համայնքին` զգալի օգուտ բերելով վերջինիս:

• ՄՖԿ-ն և ՎԶԵԲ-ը կաջակցեն ծրագրի իրականացմանը` տրամադրելով առաջնակարգ վարկեր և ներդրումային դրամաշնորհ, որը ԵՄ-ից կնեգրավի ՎԶԵԲ-ը: 

• Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում: 

• «Մասրիկ-1» արևային կայանը ներկայումս արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանն է Հայաստանում:

Fotowatio Renewable Ventures (FRV) ընկերությունը, որը հանդիսանում է Abdul Latif Jameel Energy ընկերության անդամ և աշխարհում վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրեր իրականացնող առաջատար, հաջողությամբ ավարտել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցման ֆինանսավորման գործարքը: Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային կայանն իր տեսակով առաջին է Հայաստանում: Այն թույլ կտա զգալիորեն ընդլայնել Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության ծավալը`միևնույն ժամանակ նվազեցնելով երկրի կախվածությունը հանածո վառելիքից:

2018 թ-ին FRV-ն և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը կնքեցին կառավարության աջակցության ծրագիր` Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամի (ՀՀ կառավարության կողմից լիազորված ԾԻԳ) աջակցությամբ արևային էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տիրապետման և շահագործման նպատակով:

«Մասրիկ-1» կայանը կարտադրի տարեկան ավելի քան 128 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 1 ՄՎտ/ժամի դիմաց 41,9 ԱՄՆ դոլար մրցունակ սակագնով:

Արտադրված էլեկտրաէներգիան պայմանագրի համաձայն կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որը պատասխանատու է Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Կայանը կարող է արտադրել այնքան էներգիա, որքան պահանջվում է Հայաստանի ավելի քան 20,000 տնային տնտեսություն էլէկտրաէներգիայով ապահովելու համար: Ծրագիրը թույլ կտա նաև տարեկան մոտ 40,000 տոննայի չափով կրճատել ածխածնի արտանետումը:

Ծրագրի իրականացմանն աջակցում են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը (ԵՄ), որոնք ծրագրի իրականացման տարբեր փուլերում կտրամադրեն մինչև 38․4 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Ամերիաբանկը կաջակցի ծրագրի իրականացմանը` տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում:

«Հայաստանը մեծ ներուժ ունի, երբ խոսքը վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրման ոլորտի զարգացման մասին է»,-ասել է FRV ընկերության գործառնությունների գծով տնօրեն Տրիստան Իգուերոն․ «Տվյալ տարածաշրջանում մեր առաջին արևային կայանի նախագծի ֆինանսավորման գործարքի կնքումը կարևոր նշանակություն ունի FRV-ի համար, քանի որ դա մեզ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը: Այս ծրագրի միջոցով մենք կնպաստենք երկրի կայուն տնտեսական աճին` ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր և ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչը նպաստելու է ավելի հեռանկարային ապագայի կերտմանը»:

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը կարևորել է նախագծի իրագործումը` նշելով, որ Բանկը առանձնակի ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին․ «Մենք աջակցում ենք Հայաստանում միջազգային ընկերությունների գործունեությանը և մեզ համար այս նախագիծն առանձնանում և կարևորվում է առաջին հերթին մեր երկրի տնտեսության զարգացման, էկոլոգիական խնդիրների լուծման, նոր աշխատատեղերի ստեղծման, մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։ Կարևորելով անկախ և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելու հեռանկարը` Ամերիաբանկը ուրախ է աջակցելու արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային էլեկտրակայանի կառուցմանը»։

Ա․ Հանեսյանը նշել է, որ Ամերիաբանկը մշտապես ակտիվ աշխատանքներ է իրականացրել էներգետիկայի ոլորտում,  մասնավորապես՝ ՀԷԿ-երի ֆինանսավորման, ինչպես նաև արևային կայանների կառուցման ուղղություններով. ««Մասրիկ-1» արևային կայանի կառուցումը հերթական հավակնոտ և մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է, որը, վստահ եմ, մեր գործընկերների հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»։

«Abdul Latif Jameel Energy ընկերությունը FRV ընկերության միջոցով իրականացնում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի ամենամեծ արևային կայանի կառուցումը, ինչը վկայում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ մեր ջանքերի մասին: «Մասրիկ» արևային կայանի կառուցման ֆինանսավորման պայմանագրի կնքումը ևս մեկ քայլ է մեր նպատակների իրականացման ճանապարհին: Հպարտ ենք, որ աջակցում ենք Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի կայացմանը», - նշել է Abdul Latif Jameel ընկերության նախագահի տեղակալ և փոխտնօրեն Ֆադի Ջամիլը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
At least 9 killed in India road accidentFinance minister, World Bank official discuss launch of new bank-assisted programs in Armenia35 border posts installed on Armenia-Azerbaijan borderUkraine is on an “irreversible path” to NATO - Secretary General Stoltenberg is in KyivKazakhstan to not act as mediator in Armenia, Azerbaijan FMs' meetingArchbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in Karabakh
Most Popular