Արտահերթ ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը, կարծես, ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը. Գևորգ Ստեփանյան
ԲլոգոսֆերաԳևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ինքնասիրության դեֆիցիտը...
Ներկայիս քաղաքական պրոցեսներին հետևելիս՝ տպավորություն եմ ստանում, որ քաղաքական դաշտի որոշ ուժեր կարծես տառապում են ամնեզիայով։
Խորհրդարանական ընդդիմությունը քննարկումներ է ծավալում իշխանական ֆրակցիայի հետ՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով դավաճանի իշխանությունը։
Քննարկումներ են ծավալվում մի մարդու հետ, ով հանձնեց Արցախը, գլխատեց մի ողջ սերունդ և Հայաստանի պետականությունը դրեց վտանգի տակ։
Արտահերթ ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը կարծես ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը և դավաճանի դեմ պայքարը վերածվել է ներթիմային գզվրտոցի։
Ստեղծված իրավիճակն առավել քան շահեկան է գործող ռեժիմի վերարտադրության համար և ընդհանուր կոնսենսուսի չգալու դեպքում իրադարձությունների նմանատիպ սցենարը կանխատեսել է։
Հ.Գ. Սթափվե՛ք. հիշե՛ք, որ նժարի մի կողմում ազգակործան պոպուլիստն է, մյուս կողմում՝ ազգն ու պետությունը»։