Պատերազմից առաջ կառավարության ռեյտինգը ավելի բարձր էր, քան պատերազմից հետո. Տավուշի մարզպետ
ՏեսանյութերԵս բացառում եմ Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Տավուշում, ըստ նրա, ամեն ինչ հանգիստ է, սահմանների փոփոխության հարցի վերաբերյալ քննարկումներ ու տեղեկություններ չկան. «Ինչ վերաբերում է տարածաշրջանում զինվորականների ներկայությանը, դա մշտական բնույթ է կրում եւ կապված է Պաշտպանության նախարարության գործառույթների հետ: Հարցով, թե ինչ զինծառայողներ են դրանք՝ ռուս խաղաղապահներ կամ այլ, խնդրում ենք կապվել պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբի հետ»,- ասաց Չոբանյանը՝ հավելելով, որ այդ թեման, նրա խոսքերով, Հայաստանում պետք է փակվի, և ամբողջ ուշադրությունը պետք է ուղղվի արտաքին սպառնալիքին:
Անդրադառնալաով տավուշեցիների վստահությանը՝ ուղղված ներկա իշխանություններին, Հայկ Չոբանյանն ասաց. «Տավուշի մարզում պատերազմից հետո, բնականաբար կա տրամադրությունների փոփոխություն: Ես կարծում եմ, որ պատերազմից առաջ կառավարության ռեյտինգը ավելի բարձր էր, քան պատերազմից հետո»,- ասաց նա: