Պետք է որոշենք՝ անհատների՞ն ենք ուզում կարևորել, թե՞ ինստիտուտները․ «Իմ քայլ»-ի պատգամավոր
ПолитическиеԸնտրական օրենսգրքի փոփոխությունն ինքնանպատակ չէ, դա սերունդների համար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
«Սա նպաստում է քաղաքական մշակույթի և ինստիտուտների կայացմանը։ Մենք պետք է որոշենք՝ անհատների՞ն ենք ուզում կարևորել, թե ինստիտուտները։ Այս առումով նաև նախընտրական ծրագրում սա հստակ ամրագրված է որպես հանձնառություն և «Լուսավոր Հայաստանը» 2018-ին կողմ էր այս փոփոխություններին, հետևաբար այս փոփոխությունների համատեքստում կա առանցքային հարց»,-ասաց Արտակ Մանուկյանը։
Անդրադառնալով նախընտրական ցուցակը գլխավորելուն վերաբերող հարցին՝ պատգամավորը նկատեց, քանի որ դեռ ամբողջական ընդունված «Ընտրական օրենսգիրք» չունեն, ցուցակի վերաբերյալ խորքային դիտարկումներ չեն կարող անել․ ««Իմ քայլ»-ի ցուցակի առաջին համարի մասով պարզաբանումներն արդեն տրվել են»,- նշեց Արտակ Մանուկյանը։