Սամսոնյանը ԲՏԱ-ից պահանջում է ճշտել՝ ՀՀ-ի ինտերնետ թրաֆիքի մասնաբաժինը ադրբեջանցի՞ է գնել
ԲլոգոսֆերաԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանն առ այն, որ ազգությամբ ադրբեջանցի Նասիբ Հասանովը դարձել է Հայաստանի ինտերնետ թրաֆիքի 85 տոկոսը մատակարարող ընկերության սեփականատերը։
«Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։
Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։
Նշվում է նաև, որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։
Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ-ի համար։
Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»,- գրել է Սամսոնյանը: