Ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկեցին ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին
ՀասարակությունՈստիկանության աշխատակիցները կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացի այգուց բերման ենթարկեցին ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին:
Երբ ոստիկանները առաջարկեցին ՀՅԴ-ական երիտասարդներին հեռանալ տարածքից, Գերասիմ Վարդանյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ խաթարում, եթե ինչ-որ մեկին իմ ինչ-որ տեղում հայտնվելը խանգարում է, թող սողալով անցնի, ես այստեղ նստած եմ: Դուք ինձ օրինական պահանջ չեք ներկայացնում: Մի փսլնքոտի պատճառով մարդ չի կարող իր երկրում քայլե՞լ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը:
Այդ խոսքերից հետո ոստիկանները բռնեցին նրա թեւերից եւ ուժ գործադրելով տեղափոխեցին ոստիկանական մեքենան ու տրան բաժին:
Նշենք, որ մինչ այդ նույն տարածքից բերման էին ենթարկել նաեւ ՀՅԴ այլ անդամների եւս:
Հիշեցնենք, որ ՀՀ բվարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կռավարության իր նստավայրից պետք է այցելեր կառավարության 3-րդ մասնաշենք, մասնավորապես, Տարածքային կառվարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: