Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու 

Փաշինյանի ցանկացած հոդված կարդացածը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը․ Վազգեն Մանուկյան

Քաղաքական

Ես ընտրությունների մեջ չեմ մտնելու, բայց կօգնեմ իմ բոլոր գործընկերներին, որոնք գործելու են Նիկոլի դեմ, հնարավոր է՝ գնամ նրանց հանրահավաքներին, ելույթ ունենամ, ոչ թե հօգուտ իրենց, այլ ընդդեմ Նիկոլի, ես տանը չեմ նստի, սպասեմ՝ ինչով կվերջանան ընտրությունները, ոչ մի ցուցակում չլինելով՝ բոլորին կօգնեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, Հայաստանի մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ավելացնելով, որ ճիշտ չի լինի այդ մասին ավելի մանրամասն խոսելը, քանի որ պետք է ամեն գնով դուրս մղել   Փաշինյանին վարչապետի պաշտոնից մինչեւ նոր ընտրությունները։

«Ոչ թե փողոցով, այլ ժողովրդով է պետք փոխել իշխանությունը։ Երբ ես գործը սկսում եմ, երբեք չեմ մտածում՝ բա որ չստացվի․ պետք է անել ու վերջ», ասել է Վ․Մանուկյանը։

ՀՓՇ վարչապետի թեկնածուն հիշեցրել է, որ ԶՈւ ԳՇ հայտարարությունը ստորագրել է ոչ միայն Օնիկ Գասպարյանը, այլեւ տեղակալները, զորամիավորումների հրամանատարները, հիմա, ըստ նրա, պետք չի բանակը ներգրավել, բանակին ձեռք տալ, այլ երբ վիճակը թեժանա՝ Բանակը ինքը կորոշի՝ ինչ չափով ներգրավվել։

«Նիկոլը շատ լավ մանիպուլյատոր է, շատ լավ բլեֆչի, նա ընտրությունների  թեման մտցրեց, կուսակցությունները կամուկացի մեջ ընկան, ինչ-որ պահի նա կարող է ասել՝ չէ, փոշմանեցի։ Դու մտնում ես խաղի մեջ, որտեղ ոչինչ չես որոշում, լծակներն իր ձեռքում են, չի կարելի հակառակորդի խաղի մեջ մտնել, եթե խաղը սկսվեց՝ դա ուրիշ բան։ Բայց հիմա ինքը ուրիշ գործերով է զբաղված, այդ պատճառով եմ մերոնց ասում՝ դուք մի կենտրոնացեք ընտրությունների վրա, կենտրոնացեք Նիկոլին հանելու վրա», ասել է Վազգեն Մանուկյանը։

ՀՓՇ անդամ կուսակցություններից 1-ն է հեռացել, մնացել են 16-ը, ասել է Վ․Մանուկյանը, ավելացրել, որ նույնիսկ այն ուժերին, որոնք պատրաստվում են ընտրությունների, նրանց էլ է ձեռնտու, որ այս ալիքը պահպանվի․ այդ հարցում բոլորը միասնական են՝ Նիկոլին պետք է աթոռից գցել։

Վ․Մանուկյանը ճիշտ չի համարում իր կառավարության կազմը հրապարակելը, քանի որ, ի վերջո, հետո շատերը, հնարավոր է, մասնակցեն ընտրություններին, բայց շարժման ալիքի բարձրացմանը զուգահեռ 5-6 անուն կհրապարակի։ Կիրակի օրվա հանրահավաքը Վազգեն Մանուկյանը համարում է ստուգատես․ նրա խոսքով՝ հիմա շարժման 3-րդ ալիքն է բարձրանում։ 

Վազգեն Մանուկյանն ասել է, որ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածն ինքն ի սկզբանե համարել է հակասահմանադրական, ավելացրել, որ ասուլիսի գալուց առաջ զանգահարել, շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ ամենաուժեղ հարվածները Փաշինյանը հասցնում էր դատարաններին, մուտքերն էր շրջափակում, ՍԴ կազմն էր փոխում, բայց պարզվեց՝ դատական համակարգը բավականին կայացած էր։

«Կարող եմ իմ հիացմունքը հայտնել նրանց պահվածքի հանդեպ։ Իհարկե, կան կաշառք վերցնող կամ իշխանության ճնշումներին ենթարկվող դատավորներ, բայց, պարզվեց, ունենք մեծ թվով իրավաբաններ, դատավորներ, որոնք օրենքով ու խղճով են որոշում կայացնում։ Ասում էինք՝ Բանակը կայացած է, Նիկոլը կոտրեց, ասում էինք՝ բանկային համակարգը կայացած է, այդպես էլ կա, բայց պարզվեց, որ դատական համակարգն էլ է կայացած, եւ Նիկոլը չի հասցնի այն կոտրել»։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման օգուտների մասին իշխանության քարոզչությանը հակառակ, Վազգեն Մանուկյանը համարում է, որ Թուրքիան իր պայմաններն է թելադրելու, քանի որ հիմա մեր երկիրը, Վ․Մանուկյանը ցավով է նշում, խղճուկ վիճակում է․ պետք է ուժեղանալ, եւ սեփական պայմաններն  առաջ քաշել։ Ալիեւի՝ Զանգեզուր ներդրողներ հրավիրելու կոչի առիթով, Վ․Մանուկյանը նշել է, որ երկու ճանապարհով հակառակորդը կարող է վերցնել Զանգեզուրը, եթե դրան Հայաստանը չընդդիմանա․ ռազմական, ինչը Ռուսաստանը թույլ չի տա, եւ տնտեսական, նրա խոսքով, այդ դեպքում դե ֆակտո կլինի մերը, դե յուրե՝ նրանցը։

Արցախի հարցով բանակցություններում մենք պետք է վերականգնենք նախկին գործընթացը․ ինքնորոշման ճանաչում՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններում, պահանջել ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի ամբողջականության վերականգնում․

«Մեզ ուրիշի տարածքները պետք չեն, բայց մերը պետք է վերադարձնենք, դա նաեւ արժանապատվության հարց է», նշել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Արցախը կարելի էր ճանաչել պատերազմի ընթացքում, մյուս դեպքերում պետք է հաշվարկել եւ ընտրել ճիշտ պահը։ Նա հիշեցրել է, որ մարդիկ կային, որ հրապարակավ հայտարարում էին, թե Արցախը մարզ է, նրանք չէին մասնակցել ազատագրմանը, բանակցություններին, մինչդեռ պրագմատիզմը պահանջում է քայլ առ քայլ գնալ Հայաստանի հետ միավորմանը։

«Արցախի ժողովուրդը հիմա հիասթափություն է ապրում Հայաստանից, որը, կարելի է ասել, գցեց Արցախին։ Արցախը հարյուրավոր տարիներ կիսանկախ վիճակում պահպանել է իր ինքնուրույնությունը, պայքարել, հաջողության հասել, հիմա մենք թույլ տվեցինք, որ քարոզչություն գնա, որ Արցախը բեռ է, որի արդյունքում տաքսիստը հանում է մեքենայից արցախցի աղջիկներին։ Ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը 2008-ին․ մենք մեր քաղաքը կազատագրենք ղարաբաղցի տականքներից։ Մենք բոլորս հայ ենք, ով հակառակն է ասում՝ ազգի դավաճան է, սրիկա կամ տգետ։ Բայց դա տարածվեց։ Երբ աղջիկ ես ամսւսնացնում, հետաքրքրվում ես՝ ինչպես է տղան իրեն պաել կյանքում։ Փաշինյանի ցանկացած հոդվածը կարդացողը կարող էր համոզվել, որ նա թշնամի է այս պետությանը, մինչդեռ կարդացողներն էլ ձայն չհանեցին, ինչ մնաց չկարդացողները։ Ու գնացին, ընտրեցին, հետո էլ ասում եք՝ ընդդիմությունից հիասթափված են», նշել է Վազգեն Մանուկյանը։

Վ․Մանուկյանը վստահեցրեց՝ այդ բոլոր հարցերը լուծելի են, միայն թե ազգային իշխանություն գա Հայաստանում․

«Ոչ միայն ես, իմ սերնդի տասնյակ հազարավորների կյանքը անիմաստ դարձավ այս պարտությամբ, բայց մենք պետք է ոտքի կանգնեցնենք Հայաստանը, ես չեմ կարող հանգիստ տանը նստել։ 88-ի շարժման ժամանակ մենք հպարտ էինք, Ադրբեջանը 10 անգամ ուժեղ էր ու տասնապատիկ շատ զենք ուներ, բայց մենք հաղթեցինք, որովհետեւ մեր ինքնագնահատականն էր բարձր։ Հիմա մենք գոյատեւման խնդիր ենք ուզում լուծել, մինչդեռ ով իր առջեւ գոյատեւման խնդիր է դնում, նա դատապարտված է ոչնչացման։ Մենք մեծ նպատակներ պետք է դնենք մեր առջեւ։ Մեծ խնդիրներին պետք է ծառայես, որ ուժեղ լինես», ասել է Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն ուրախ է, որ իր հռչակած տարբերակին հակառակ Լեւոն ՏերՊետրոսյանն առաջարկում է իրենը, ինքը մրցակցության հարց չի տեսնում այստեղ, նաեւ հիշատակելով 5 նախկին նախագահների հանդիպումը, ասել է, որ  բոլորը բոլորի հետ հակասություն ունենալով՝ հանդիպում են, քանի որ հասկանում են, որ երկիրը արհավիրքի մեջ է․ «արհավիրքը կհաղթահարենք, հետո էլի կարող ենք վիճել ու կռվել իրար հետ, հիմա կարեւորը արհավիրքից դուրս գալն է», ամփոփել է Վ․Մանուկյանը։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»
Ամենադիտված