Խափանում՝ Երևանի մետրոպոլիտենում․ ուղևորները տեղափոխվել են
ՀասարակությունԵրևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակը հերքում է այն լուրերը, թե մետրոպոլիտենում արտառոց իրավիճակ է։
«09․46-ի սահմաններում Բարեկամություն երկրորդ գիծ կայարանում տեխնիկական խափանում է եղել, որը մեքենավարի կողմից տեղում վերացվել է։ 3 վագոնանի գնացքում խափանվել է երրորդ վագոնը, սակայն ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, աշխատակիցները երրորդ վագոնից նրանց տեղափոխել են երկրորդ վագոն», - այս մասին հայտնեց մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, հավելելով, որ այս պահին գնացքն իր բնականոն հունով աշխատում է։