Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներ Ռուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ) ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին ՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր 2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ. «Իմ քայլի» պատգամավոր Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել 

Նոր Հայաստանի ամենաաղմկոտ քրեական գործերի «ճակատագրերը»

Վերլուծական

Երեկ ՍԴ որոշմամբ վերջնականապես քանդվեց Մարտի 1-ի քրեական գործի «փուչիկը»: Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով կայացվեն միայն Փաշինյանին ձեռնտու որոշումներ, դրա համար շրջափակվում էին դատարանները, քրեական եւ կարգապահական հետապնդման էին ենթարկվում սկզբունքային դատավորները։ Հանուն այս գործի սկսվեց արշավ Սահմանադրական դատարանի դեմ։ Սակայն, ակնհայտ էր, որ ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումը՝ մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգի տապալման համար, ի սկզբանե քաղաքական որոշում էր եւ դատապարտված էր ձախողման։

Սակայն, սա հեղափոխությունից հետո «նախկինների» շուրջ հյուսված միակ քրեական գործը չէ, որը կամ փլուզվել է, կամ էլ մինչ օրս չկա որևէ առաջընթաց: Դիցուք՝ 2018-ի հուլիսի 3-ին 2008թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանը մեղադրվում էր երկրում զինված ուժերին ցուցարարների դեմ դուրս բերելու համար։ ՀՔԾ–ն հայտնում էր, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որոշում է ընդունվել նրան կալանավորելու մասին։  Գործով որևէ առաջընթաց չկա:

Այնուհետև մեղադրանք առաջադրվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանին՝ ապօրինի ռազմամթերք պահելու համար։ Մեղադրանք ներկայացվեց նաև Հովիկ Աբրահամյանին, սակայն, բանը դրանից այն կողմ այդպես էլ չգնաց:

2018-ի հուլիսին որոշում էր կայացվել կալանավորել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, սակայն վերջինիս փաստաբանը բողոքել էր Վերաքննիչ դատարան, որից հետո որոշվել էր նրան ազատ արձակել 1 մլրդ դրամ գրավի դիմաց։ Գրավը վճարվեց հուլիսի 24-ին, և Ղազարյանը ազատ արձակվեց։ Դրանով այս պատմությունը չավարտվեց, Ղազարյանին ևս մեկ անգամ ձերբակալեցին և ևս մեկ անգամ ազատ արձակեցին 50 միլիոն դրամ գրավի դիմաց:

Պետք է նշել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան հետ քիչ թե շատ առնչվող բոլոր գործերն էլ մեծ աղմուկ բարձրացրին, բայց նրա եղբոր` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին բերման ենթարկելն իսկական սկանդալի վերածվեց։ Թեև դա երկար չտևեց։ Պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերված զենքն օրինական է։ 11 տարվա վաղեմություն ունեցող գործի շրջանակում ձերբակալվեց նաև Սաշիկի որդին` Հայկ Սարգսյանը (սպանության փորձ): Քրեական հետապնդումից չխուսափեցին նաև նախագահի երկրորդ եղբայրը` Լևոն Սարգսյանն ու նրա դուստրը։Սակայն այս գործով դեռևս որևէ հստակություն և դատարանի մեղադրական վճիռ չկա:

Խոշոր գործարար, Հ2 հեռուստաընկերության և «Տոյոտա Երևան» ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որին համարում են Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից մեկը, կալանավորվեց 2019-ի հոկտեմբերին։ Քննչական կոմիտեն Մայրապետյանին կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք ներկայացրեց։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:

2019–ի փետրվարի 19–ին ԱԱԾ–ն քրգործ հարուցեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի դեմ։ Նրան մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար։ Սեդրակ Քոչարյանը, սակայն, բողոք ներկայացրեց դատարան` հայտնելով, որ խախտվել է իր անմեղության կանխավարկածը, քանի որ ԱԱԾ–ն ի սկզբանե հաղորդագրություն էր տարածել «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերնագրով։ Ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, որ ԱԱԾ-ն խախտել է նրա անմեղության կանխավարկածը

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ապրիլի 15–ին ՀՔԾ–ում քննվող օֆշորի գործով ներգրավվեց որպես մեղադրյալ։ Նրան մեղադրանք առաջադրվեց հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրան կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց։Այնուհետև ՀՔԾ–ն հայտնեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Պողոսյանին 40 օրով կալանավորեցին ՌԴ–ում, հետո կես տարով տնային կալանք սահմանեցին։ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ՌԴ գլխավոր դատախազությանը` Պողոսյանին արտահանձնելու համար, սակայն նրան չարտահանձնեցին։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պողոսյանի տնային կալանքն էլ է վերացել։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում  մեղադրանք էր առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար:Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

2019-ի հոկտեմբերին ՀՔԾ–ն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրեց, և նույն քրգործով կասկածյալ ներգրավվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանին հոկտեմբերի 24–ին կալանավորեցին, իսկ նոյեմբերի 12–ին ազատ արձակեցին։Այսօր արդեն պարզ է, որ մեղադրանքը երկուսի դեպքում էլ դատարանի կողմից հանվել է:

Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի` Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել։

2019-ի Դեկտեմբերի 27–ին ՀՔԾ–ն հարցաքննելուց հետո մեղադրանք առաջադրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Թովմասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանը, ով մահացավ նոյեմբերի 19-ին,  մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանը անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն մեղադրանքը չի հաստատվել անգամ նրա  մահից հետո:

Ինչպես տեսնում ենք՝ միայն Մարտի 1-ի գործը չէ, որում իշխանությունները տապալվել են, հեղափոխության օրերին քարոզչական փուչիկներ էին ձևավորվում, այսպես կոչված` թալանչի նախկիններին պատժելու պատրաստակամության մասին, փուչիկներ, որոնք հեղափոխությունից հետո սկսեցին մեկը մյուսի հետևից պայթել և դրա վառ ապացույցն էլ այն է, որ Նոր Հայաստանի ամենառեզոնանսային քրեական գործերից և ոչ մեկով այսօր չկա դատարանի մեղադրական վճիռ:


Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ Խաժակյան Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբԸնթերցողները քննադատել են Playboy-ի` «պլյուս սայզ» մոդելի պատկերով շապիկըԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներՌուսաստանն ԱՊՀ երկրներից պահանջել է հետ վերցնել իրենց անօրինական ներգաղթյալներին մինչ հունիսի 15-ը Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին (տեսանյութ) «Եթե ինքդ քեզ չսիրես, քեզ ոչ ոք չի սիրի». Արփի Գաբրիելյանը` հմայիչ կերպարումՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՍԴ նախագահը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր Քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը 2016-ին մենք հողեր ենք կորցրել, եթե հողեր կորցնելը նշանակում է հաղթանակ, էս էլ որակեք հաղթանակ. «Իմ քայլի» պատգամավոր Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Արցախյան պատերազմում նահատակված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել Դոմի Ռոուզը ներկայացել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանինԵրկրի անվտանգությանը վերաբերվող ցանկացած տեղեկատվություն իրավունք չունի հրապարակվելու. Չոբանյան Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)Ադրբեջանցիները սպանել են գերեվարված հայ զինվորին. Armtimes.com Արմեն Սարգսյանն այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցիԱրցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը Սոթքի հանքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը«Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով» 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. ArmLur.am (տեսանյութ) Ականի պայթյունից վիրավորված ադրբեջանցի զինծառայողը մահացելHonda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի «Իմ Հրանտը դարձավ 23 տարեկան». Գրիշա Աղախանյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցություն. ՊՆ Քննարկվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած հիմնական խնդիրները Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա գործի վարույթը ՍԴ-ն կարճեց Հայաստանում կստեղծվի երկու նոր արգելոց-թանգարանՆիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար «հրապարակում» է ԱԽ գաղտնի արձանագրություններ. Հրանտ Բագրատյան ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով Ապրիլի 17-ին ժամանակավորապես փակ կլինեն Հրազդանի կիրճ տանող բոլոր ճանապարհները ՀՀՖ-ն և Արմեն Մելիքբեկյանը դատական հայց են ներկայացրել Էդմոն Մարուքյանի դեմ ՀՀ-ից գրավադրված գույքի ապօրինի արտահանման խնդիր կա․ երկրից դուրս են բերում ու օտարում. Դավթյան Նարեկ Տերյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ «Արսենալի» հարձակվող Օբամեյանգը հոսպիտալացվել է մալարիայովՓոխվարչապետը՝ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին Ռուսաստանում ստեղծվում է COVID-19-ի դեմ ուտելի պատվաստանյութ (տեսանյութ)Արժանապատիվ սպաներ, դուք համակարգի հիմնասյունն եք. բարձր պահեք սպայական ուսադիրների պատիվը. Վլադիմիր ԳասպարյանՊահեստազորի ծառայողների համար նոր տարիքային սահմանաչափ կգործի՝ մինչև 63 տարեկանը. ԳորգիսյանՏեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց. Արա ԶոհրաբյանՄհեր Գրիգորյանը՝ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանի նախապայմանների մասին«Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը Որոշ դատավորներով այս իշխանության «աչքի փուշն ենք» դարձել․ Ալեքսանդր Ազարյանը՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցնելու մասինԼՀԿ-ն առաջարկում է տարկետում տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին
Ամենադիտված