Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան 

Նախարարի կողմից հնչեցված 319% աճի մասին կանխատեսումը մոտ չէ իրականությանը. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

Տնտեսություն

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ այս տարի զբոսաշրջիկների 319% աճ է ակնկալվում:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«26.03.2021թ.-ին լրագրողների հետ կատարած իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԷՆ Նախարար Վահան Քերոբյանը արեց զբոսաշրջության ոլորտին վերաբերվող որոշակի հայտարարություններ, որոնց մենք հարկ համարեցինք անդրադառնալ, հաշվի առնելով դրանց անիրատեսական լինելը և դրանք համարելով անգամ ոլորտի իրական խնդիրները կոծկելու փորձ:

Այսպես, Նախարարը հայտարարեց, որ

«անցած տարի մարտ ամսին տուրիստներ չունեինք, սակայն այս տարի մարտին արդեն ունենք տուրիստների մեծ խումբ»:

«իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան»

«մայիս ամսից պլանավորվում է, որ զբոսաշրջությունը կմտնի «ընդունելի և նորմալ տեմպի մեջ» և այս տարի կանխատեսված է Զբոսաշրջության ոլորտի 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոսանոց անկում»:

Անդրադառնալով վերոնշյալ կետերին, ուզում ենք փաստել, որ քանի դեռ չկան ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը 2021թ.-ի մարտ ամսվա ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, հստակ չի ստացվի դատել, թե արդյոք 2021թ.-ի մարտ ամիսը ավելի բարենպաստ է եղել քան 2020թ.-ի մարտը, նամանավանդ այն ուժգնությամբ, ինչպիսին այն բնութագրում է Նախարարը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցներից ոմանց տվյալների համաձայն, Նախարարի պնդումը առ այն, որ անցած տարվա մարտին զբոսաշրջիկներ գրեթե չկային անհիմն են, քանի, որ մինչև մարտի 16-ին ՀՀ Կառավարության կողմից արտակարգ դրության սահմանումը մարտ ամսվա վրա կատարված ամրագրումները դեռևս պահպանվում էին որոշակի քանակի շրջանակներում, որոնք ավելի բարձր էին քան այս տարվա մարտի քանակը: Սակայն արտակարգ դրության սահմանումից հետո, բոլոր ամրագրումները վերջնականապես չեղարկվեցին և մարտի վերջին արդեն հյուրերի քանակը ձգտեց զրոյի: Այնուամենայնիվ, կսպասենք պաշտոնական թվերին իրողությունը ամբողջությամբ պարզելու համար:

Լսելով Նախարարից այն, որ իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մենք իսկապես տարակուսանքի մեջ հայտնվեցինք հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի դեպքում այնպես էլ ամբողջ աշխարհում տուրիստները սկսել են ամրագրել իրենց այցելությունները շատ ավելի մոտ ժամանման օրվանը քան մինչ այդ: Դրա պատճառով այսպես կոչված ամրագրումների պատուհանը (ամրագրման օրվա և ժամանման օրվա միջև ընկած ժամանակահատվածը) միջինում 3 ամսից կտրուկ նվազել է մինչև 3-7 օր: Սա օբյեկտիվորեն բացատրվում է հյուրերի ճամփորդության համար 72 ժամը չգերազանցող ՊՇՌ թեստի առկայության պահանջով, ինչի պատճառով իրենք ստիպված են գնել ավիատոմսեր և կացություն ժամանման օրվան մոտ օրերին միայն:

Այս պատճառով հյուրանոցները պարզապես չունեն որևէ պատկերացում, թե ինչ է իրենց սպասում մեկ-երկու շաբաթ անց, ուր մնաց մեկ ամսվա կտրվածքով կանխատեսում կատարելը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցների պատկերացմամբ սույն թվականի ապրիլը շատ չի տարբերվի մարտից, հաշվի առնելով այս պահին առկա ամրագրումների քանակները: Մեզ համար անհասկանալի է, թե, որ տվյալների հիման վրա է Նախարարը լրիվ այլ եզրահանգման եկել: Կխնդրենք իրեն պարզաբանել մեզ իր մոտ առկա տեղեկատվության աղբյուրը, հաշվի առնելով, որ պետությունը չունի պաշտոնական տվյալներ ապագա ամրագրումների քանակների վերաբերյալ:

Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ» մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ, ինչպես արդեն ասեցինք, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ, թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն: Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

Մեր կարծիքով Նախարարի կողմից հնչեցված 319% աճի, այն է ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումը ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ բացի վերոնշյալ բարդություններից առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար: Ներկայացնենք դրանցից ամենակարևորները.

ինչքան էլ տպավորություն չստեղծվի, որ 2020թ.-ի ցածր նշաձողից հեշտ կլինի ապահովել բավականին բարձր աճ, պետք է հաշվի առնել, որ Նախարարի դրված նշաձողը չափազանց բարձր է: Իր կոմից սահմանված 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոս պակաս ցուցանիշը կազմում է 1.400.000-ից 1.500.000-ի չափ զբոսաշրջային այցելություն: Շատ ծանր կլինի Համավարակի պատճառով աշխարհի բազում երկրների «կարմիր» ցուցակում հայտնված Հայաստանին կարողանալ համոզել այդքան զբոսաշրջիկի այստեղ այցելել, նամանավանդ հաշվի առնելով անցած պատերազմի և ներքաղաքական անկայունության նկատմամբ զբոսաշրջիկների չափազանց զգայուն լինելը:

Ավանդական համար մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանը դեռևս չունի երկարաժամկետ կայուն մոտեցում դեպի Հայաստան և հակառակը չվերթների թույլտվության առումով՝ ինչը ավիափոխադրողերին ստիպում է կրճատված պահել չվերթների քանակը դրանք հարկ եղած դեպքում ստիպված չեղարկելու վախից՝ ինչն էլ իր հերթին արհեստականորեն թանկացնում է տոմսերի գները՝ դարձնելով Հայաստանը անմրցունակ ուղղություն ռուս և Ռուսաստանով ժամանող տուրիստների համար:

Ավանդական համար երկու շուկա հանդիսացող Վրաստանի հետ հիմնական անցակետ համարվող ցամաքային հաղորդակցությունը մնում է փակ, ինչը չափազանց կրճատում է պոտենցիալ այցելուների քանակը, որոնք կարող էին համատեղել Վրաստան իրենց այցելությունը Հայաստան այցելութան հետ:

Շենգենյան գոտու կողմից Հայաստանը դեռևս «կարմիր» երկիր համարվելու պատճառով մեզ համար 2019թ․-ի Top 20 շուկաներից 8-ից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա) տուրիստների հոսքը մնում է սահմանափակ: Հաշվի առնելով, որ Շենգենյան գոտու և ոչ մի երկրի կողմից պաշտոնապես դեռևս չի էլ քննարկվում Հայաստանին «կանաչ» երկիր համարելը, ապա այս տարվա ընթացքում տվյալ երկրներից մեծ հոսք սպասելը անիրատեսական է վերոնշյալ նույնաբովանդակ խնդիրներից ելնելով:

Հատկանշական է, որ այն օրը, երբ Նախարարը խոսում էր տուրիզմի կայծակնային վերականգնման և մայիսից սկսած «ընդունելի և նորմալ տեմպերի մեջ ընկնելու» մասին, Ասոցիացիան իր անունով ուղարկել է նամակ՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել աջակցության միջոցառումների նոր փաթեթի ստեղծում, որը անհրաժեշտ է ոլորտը ամբողջական կործանումից փրկելու համար: Խոսքը դեռևս 2020թ.-ի մարտին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրների և դրանց լուծումների ներդրման մասին է, որոնք են.

• ազատել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից մինչև ճգնաժամի ավարտը

• գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ հյուրանոցային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում ու ոլորտի հետագա աճի հնարավորություն։ Հյուրանոցային ոլորտի անհամեմատ բարձր հարկային բեռը հիմնականում պայմանավորված է հյուրանոցների ԱԱՀ վճարող լինելով, ի տարբերություն մնացած ողջ ոլորտի՝ շրջանառության հարկ վճարող լինելով։

• վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը,

• վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը։

Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Նախարարը հայտարարում է, որ ոլորտը արդեն պրակտիկորեն վերականգնվել է, սակայն Ասոցիացիայի մեկ այլ նամակին ի պատասխան Նախարարությունը գրել է, որ Կառավարությունը պատրաստվում է հավելյալ միջոցներ տրամադրել ոլորտի համար կազմած 23-րդ միջոցառմանը առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

Մենք ողջունում ենք Կառավարության նման քայլը, սակայն ինչպես և նախորդ նամակներում հայտարարում ենք, որ այդ միջոցառումը բավարար չէ խնդրին լուծում տալու համար:

Ոլորտը իսկապես ոտքի կանգնեցնելու նպատակով անհրաժեշտ է շտապ իրագործել մեր կողմից առաջարկվող լուծումների համախումբը:

Առանձին այդ լուծումները չեն ունենա այն արդյունավետությունը և ոլորտում գործող ընկերությունների մաքսիմալ լայն սպեկտրին օգնելու հնարավորությունը, ինչ դրանց հանրագումարը:

Հայտնել ենք և շարունակում ենք հայտնել պատրաստակամությունը հանդիպելու և օգնելու Կառավարությանը տվյալ ծրագրերը կյանքի կոչելու և ոլորտը փրկելու գործում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
Ամենադիտված