Մեր ամենամեծ ծառայությունը նահատակների հիշատակի առաջ կլինի այն, երբ Հայաստանը կառուցենք նորովի. Փաշինյան
SocietyՄենք բոլորս անցել ենք շատ դաժան մի փորձության միջով և պետք է օգնենք իրար, կիսվենք իրար հետ, որպեսզի կարողանանք վերականգնել հույսը, վստահությունն ապագայի նկատմամբ։ Այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին հարցը, որին պետք է պատասխան տրվի, հետևյալն է՝ ինչո՞ւ ընկան մեր նահատակները, հանուն ինչի՞։ Հենց նրանց զոհողությունների բերումով է, որ այսօր Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է։ Մեր ամենամեծ ծառայությունը մեր նահատակների հիշատակի առաջ կլինի այն, երբ Հայաստանը, Արցախը կառուցենք նորովի»,- ասաց վարչապետը։