Պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ․ Սահակ Օհանյան
SocietyԱրցախյան 44-օրյա պատերազմի՝ մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։ Այս մասին մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցները։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,- ընդգծեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։
Օհանյանի նշեց, որ ռազմաբժշկական վարչությունը բավականին լուրջ վերլուծություն է պատերազմի արդյունքները։
Ըստ նրա՝ հակառակորդն իր առաջ խնդիր էր դրել մոտակա առաջադրանքը լուծելու՝ կիրառելով դիմակայող ուժերի նկատմամբ մաքսիմալ խոցման միջոցներ։