Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Թուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ) Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. Թրյուդո Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանը ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է 

Իրանը չի ցանկանում հանդուրժել Հայաստանի կողմից Հայաստան-Իրան՝ շուրջ 45 կիլոմետր սահմանի հանձնումը թուրք-ադրբեջանական դաշինքին. Զարուհի Փոստանջյան

Բլոգոսֆերա

Կրոնական, փիլիսոփայական և պատմական բովանդակությունը այն հիմքերն են, որոնք ազդում են քաղաքակրթության հետագա զարգացման վրա, ազգերի աշխարհայացքի վրա: Հայի, պարսիկի և չինացու կրոնական ու փիլիսոփայական բովանդակության հիմքերը տարբեր են, իսկ պատմական բովանդակության հիմքերն ունեն որոշ կարևոր նույնականություն: Այս մասին գրում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Կարևոր նույնականություններից են. երեք ազգերն էլ շատ հին են` ունեն մի քանի հազարամյակների պատմություն, երեքն էլ աշխարհաքաղաքականության մեջ մի քանի հազար տարիների ընթացքում ունեցել են բարձր քաղաքակրթական վերելք, երեքն էլ զարգացել են իրենց բնիկ տարածքում:

Քաղաքական տեսանկյունից Հայաստանը, Պարսկաստանը և Չինաստանը մի քանի հազարամյակների ընթացքում անցել են ցիկլապես կրկնվող քաղաքական միասնության և մասնատման ժամանակահատվածների միջով, որոշ դեպքերում մասամբ կամ ամբողջությամբ դարձել օտար պետությունների մաս:

Երեկ Չինաստանը և Իրանը ստորագրեցին ընդարձակ պայմանագիր, որը նախատեսում է հսկայածավալ չինական ներդրումներ Իրանում՝ 25 տարվա ընթացքում: Այս գործարքը հնարավորություն է Իրանի համար նավթի դիմաց դուրս գալու միջազգային մեկուսացումից: Իսկ Չինաստանը 400 միլիարդ դոլարի ներդրումային գործարք կնքելով Իրանի հետ՝ հնարավորություն է ձեռք բերում ուժեղացնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Իրանը գտնում է, որ պայմանագիրը կարող է շատ արդյունավետորեն նպաստել իրանա-չինական հարաբերությունների խորացմանը, իսկ Չինաստանը Իրանի հետ պայմանագիրը համարում՝ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ռազմավարության մաս, որը պետք է ապահովի «Նոր Մետաքսի ճանապարհ»՝ մեգածրագրի իրականացումը:

«Չինաստանը ամուր աջակցում է Իրանին՝ իր պետական ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության հարցերում», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար՝ Վանգը, երեկ՝ Իրանի նախագահ Հասան Ռուխանիի հետ  հանդիպման ժամանակ:

400 միլիարդ դոլար չինական ներդրումները` ներդրվելու են տասնյակ ոլորտներում, ներառյալ՝ բանկային, հեռահաղորդակցության, առողջապահական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև նավահանգիստների ու երկաթուղիների շինարարության մեջ: Փոխարենը Չինաստանը կստանա զգալի չափով կանոնավոր նավթի մատակարարում:

Նախագիծը նախատեսում է ռազմական համագործակցության խորացում, ներառյալ համատեղ զորավարժություններ և վարժանքներ, զենք արտադրելու ուղղությամբ համատեղ հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակում:

Նախագահ Ռոհանիի գլխավոր խորհրդական՝ Հեսամոդին Ասենան, պայմանագիրը անվանել է «հաջողակ դիվանագիտության օրինակ», ասելով, որ «դա Իրանի զորության նշանն է` մասնակցելու կոալիցիաներին և չմնալ մեկուսացված»: Նա այն անվանել է «երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում, երկար բանակցություններից և համատեղ աշխատանքից հետո»:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն փաստաթուղթը անվանել է՝ «հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ», հաջորդ քառորդ դարի համար:

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք՝ հայերս, ունեինք շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հայկական պետականություն, որը ուներ շուրջ 185 կիլոմետր սահման Իրանի հետ: Բայց պարզվում է, որ մենք այդ տարածքի և պետականության արժեքը չգիտեինք: Պարզվում է, կարելի էր այդ հայկական պետականության տարածքը դարձնել առևտրի առարկա, ինչ-որ փոխզիջումների հիման վրա վարել բանակցություններ, և չճանաչել արդի հայոց պետականության տարածքի նկատմամբ իրավունքներ:

Կես տարի առաջ մենք կորցրեցինք հայոց արդի պետականության անվտանգության երաշխավոր և տնտեսության կարևոր սյուն` Արցախի զգալի մասը, այդ թվում՝ նրա Իրանի հետ շուրջ 135 կիլոմետր ռազմավարական նշանակության սահմանը:

Ինչո՞ւ կորցրեցինք և ինչո՞ւ էր Իրանը չեզոք մեր այդ կորստի հարցում: Համոզված եմ՝ Իրանը քաջ պատկերացնում էր` փաստարկված գիտեր, որ Հայաստանը հուսալի գործընկեր չէր կարող լինել, քանի որ Հայաստանը թուրք-ադրբեջանական կոալիցայի մեջ էր պատրաստվում մտնել: Այդ կոալիցիայի անդամ դառնալու համար Հայսատանը հանձնեց Արցախի զգալի մասը և պատրաստվում է հանձնել Մեղրին:

Մեղրիի հանձնումը բավականին զգայուն է դարձել Իրանի համար: 2021 թվականի հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ասել է՝ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է։ Իրանը չի ցանկանում հանդուրժել Հայաստանի կողմից Հայաստան-Իրան՝ շուրջ 45 կիլոմետր սահմանի հանձնումը, թուրք-ադրբեջանական դաշինքին: Իրանը արդեն մշակել և ընդունել է իր ապագա 25 տարիների ռազմավարությունը, որը ներառում է «Նոր Մետաքսի ճանապարհ» մեգածրագրի իրականացումը:

Մենք` հայերս, լինելով պարսիկների և չինացիների պես հին ազգ, նույնիսկ կես տարվա ծրագիր չունեցանք, ազատվելու Արցախը վաճառողից և թուրք-ադրբեջանական դաշինքի մեջ մտնել ցանկացողներից: Մենք` հայերս, չբանեցրեցինք դիվանագիտություն, չունեցանք զորություն մասնակցելու կոալիցիաներին և չմնալու մեկուսացված, չունեցանք երկարաժամկետ համագործակցության կարևոր որոշում դաշնակիցների և գործընկերների հետ: Մենք` հայերս, չունենք դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունների ամբողջական ճանապարհային քարտեզ:

Հին ենք, բայց անկազպակերպ, հին ենք, բայց չգիտենք պետականության զորությունը, հին ենք, բայց չգիտենք մեր երկրի աշխարհաքաղաքական խաչմերուկ լինելու արժեքը, հին ենք, բայց չենք ցանկանում պարսիկների և չինացիների նման լինել ժամանակակից»,- գրել է Փոստանջյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրելԹուրքիայում կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Ախալքալաքում անցկացվել է պահանջատիրական ջահերով երթ (լուսանկարներ)Մեր նահատակների արյունն ուրացողը նզովքի ենթակա է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այսօր հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Դենդիաս Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բախումն անթույլատրելի է. Շոլց Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոԿեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության Երևանից ենք, ոգևորություն տեսնում եմ և Տավուշում, և Երևանում, պայքարով հաջողություն կունենանք (տեսանյութ) Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահացել է պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 1.5 մլն զոհերի անուն-ազգանունները ճշտելը նշանակում է տրվել Թուրքիայի օրակարգին. Մարուքյան (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը Արվեստի գործիչներից, հանրային դեմքերից ովքեր են միացել տավուշցիների շարժմանըԵկեղեցու դեմ պայքարողները փոշի են դարձել, նրանց հոգեհանգստին հոգևորականները Կտակարան են կարդալու Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում ՈՒՂԻՂ. Տավուշում բողոքը շարունակվում է Փաշինյանը վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում. ՍուրենյանցԱրարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը. Ֆինլանդիայի նախագահԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր» Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան (տեսանյութ) Իշխանությունն ունի արտաքին սատարում, դրա համար էլ չի հաջողվում հեռացնել. Սերժ Սարգսյան Ընդդիմադիր պատգամավորներն այցելել են Կիրանցում ակցիա իրականացնողներին (տեսանյութ)Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն Վարչապետը պետք է հասկանա` հերիք եղավ, բոլ եղավ, ինչքա՞ն կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ (տեսանյութ)ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով«Տավուշը հանուն հայրենիքի» Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» ՈւՂԻՂ. Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ (տեսանյութ)Նզովքի է ենթակա նահատակների արյունն ու իր հայրենիքի հողն ուրացողը, Արշակի Սրբազանի ուղերձը կարևոր էր (տեսանյութ) Բայդենն իր ուղերձում կրկին օգտագործել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը Կարեն Հակոբյանը՝ Գեղարքունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, նրա խոսքերը չէի ուզենա կիսել․ Տիգրան Մանսուրյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկելԻնձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊՔրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները ևս հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամենադիտված