Հայաստան-Իսլանդիա խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց
SportՖուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիայի խաղի առաջին կեսում դեռևս դարպասի գրավում չկա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղի սկզբին Հայաստանի և Իսլանդիայի ընտրանիները մի քանի վտանգավոր պահեր ունեին: Մեկնարկային րոպեների վիճակագրական առավելությունը հյուրերի` իսլանդացիների օգտին էր: Նրանք շարունակ տիրում էին նախաձեռնությանը: Հայաստանի հավաքականն էլ փորձում էր արագ հակագրոհել: Վերջնամասում արդեն հայ ֆուտբոլիստներին էին տիրել նախաձեռնությանը:
Առաջին կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց` 0:0:
Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Հակոբ Հակոբյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Բրիասկո Բալեկյան:
Վնասվածքի պատճառով Արթուր Միրանյանին փոխարինել է Ժիրայր Շաղոյանը: Ընդհանուր հայտացուցակում չեն ընդգրկվել Գևորգ Ղազարյանը, Արամ Քոչարյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը և Էդուարդ Սպերցյանը: