Հեմիլթոնը հաղթանակով մեկնարկեց Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում
ՍպորտՄեկնարկել է Ֆորմուլա-1-ի ավտոմրցաշարի աշխարհի 2021 թվականի առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի առաջին մրցավազքը կայացավ Բահրեյնում: Աշխարհի գործող չեմպիոն «Մերսեդես»-ի ավտոարշավորդ բրիտանացի Լուիս Հեմիլթոնն առաջին հատեց եզրագիծը և հաղթանակով սկսեց նոր տարին: Նրան հաջորդում է «Ռեդ Բուլ»-ից Մաքս Ֆերշտապենը և եռյակի վերջում «Մերսեդես»-ի երկրորդ պիլոտ Վալտերի Բոտասն է: Մրցապայքարից դուրս մնացին Պիեր Գասլին («Ալֆա Տաուրի»), Նիկոլաս Լատիֆին («Ուիլյամս»), Ֆերնանդո Ալոնսոն («Ալպին») և Նիկիտա Մազեպինը («Հաաս»):
Հաջորդ Պրան Պրին կկայանա Իտալիայում ապրիլի 16-18-ը: