Անգլիան, Իսպանիա և Դանիան հաղթել են ԱԱ-ի ընտրական փուլի հերթական տուրում
SportՖուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացան մի շարք խմբերի հանդիպումներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 1:2 հաշվով հաղթեց Վրաստանի ընտրանուն: «Կարմիր ֆուրիա»-ի կազմում աչքի ընկան Ֆերնանդո Տորեսը և Դանիել Օլմոն, վրացիներից միակ գոլը խփեց Խվիչա Կվարացխելիան:
Օրվա մյուս խաղերի ամենագոլառատը ստավեց Դանիա-Մոլդովա հանդիպումը, որտեղ դանիացիները ոչ ֆուտբոլային հաշվով գերազանցեցին մրցակցին` 8:0: Աչքի ընկան Կասպեր Դոլբերգը (դուբլ), Միկել Դամսգորը (դուբլ), Իենս Լարսենը, Ռոբերտ Սկովը և Մարկուս Ինգվարտսենը:
Անգլիայի ազգային հավաքականն արտագնա հաղթանակ տոնեց Ալբանիայում: Հյուրընկալվելով հաղթելով Հարի Քենի և Մեյսոն Մաունթի գոլերի շնորհիվ: