Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է. նա փորձել է ցած նետվել Հաղթանակի կամրջից
Արտակարգ ՊատահարՄարտի 29-ին, ժամը 08։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։