«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը. Վահե Հովհաննիսյան

Блогосфера
 

Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը  և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է.

Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ

Սուգը՝ աշխատանքով

Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ

Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնելու վճռականությամբ

Այս՝ ներքին մթնոլորտի խնդիրը լուծելու համար պահանջվելու են ընդամենը շաբաթներ, բայց պահանջվելու է նաև կամք և խոհեմություն՝ մոռանալու համար անձնական բոլոր լարվածությունները։ Բացառվում են տարբեր մակարդակներում վենդետաները և հիշաչարությունը։Երկրում մնում է մեկ խնդիր՝ իսկապես փրկել երկիրը։

Ձևավորվում է էֆեկտիվ, աշխատունակ կառավարություն, որի խնդիրն ամենասեղմ ժամկետում պետական համակարգի էֆեկտիվության կտրուկ բարձրացումն է։ 3 տարի շարունակ անգործության մատնված պետական համակարգը պետք է միացնել, պայմանական ասած, 3 շաբաթում։

Նոր կառավարությունը շատ արագ պետք է հասկանա տնտեսության իրական վիճակը և ձեռնարկի կտրուկ քայլեր՝ դրա փլուզումը կանգնեցնելու համար։

Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ փորձի գտնել ոչ ստանդարտ լուծումներ էապես բարձրացնելու համար Հայաստանի անվտանգության մակարդակը։

Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի և Մինսկի խմբի աջակցությամբ հասնի տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը, կայուն խաղաղության ապահովմանը և սկսի արժանապատիվ բանակցություններ՝ բոլոր հարևանների հետ։

Նոր իշխանությունը հստակ ձևավորված մեխանիզմներով (ոչ վերացական) պետք է երկրի վերականգնման պրոցեսին  մասնակից դարձնի բոլոր ունակ շրջանակներին ու անհատներին։ Ամեն ոլորտում կա ահռելի աշխատանքի ծավալ։

Նոր իշխանությունը պետք է կազմակերպի համահայկական համաժողով՝ համահայկական նոր օրակարգ մշակելու և ստեղծված իրավիճակից կոնսոլիդացված ելքեր գտնելու համար։

Նոր իշխանությունը պետք է ձևավորի նոր կառույց, որը կզբաղվի Հայաստանի զարգացման հեռանկարային փաթեթների մշակմամբ։ Ոլորտ առ ոլորտ պետք է մշակվեն բարեփոխումների և արդիականացման ծրագրեր։ Պետք է ուղղակի միասին աշխատել։

Եթե ընտրությունների արդյունքում հայկական դեֆոլտի պարագայում մենք կստանանք Սաունա-պետության կարգավիճակ, ապա հայկական վերածննդի քվեի հաղթանակի դեպքում՝ անհավանական աղետից հետո Վերածնվող պետության կարգավիճակ։

Բացակայող գործոնի գերխնդիրը

Փաշինյանն ու իր թիմի առանցքային դեմքերը ներկայացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց մոդելը։ Դա մոտավորապես «ձեթ՝ հայրենիքի» դիմաց բանաձևն  է, որտեղ գավառական պարզունակության և թուրքական գործակալական ցանցի համատեղ իդեան հանգում է հետևյալին՝ տոտալ և անվերապահ կապիտուլյացիա՝ բացվող կոմունիկացիաների և որոշակի տնտեսական ակտիվության դիմաց։

Բայց ողբերգությունը սրա մեջ չէ։ Ի վերջո, սա քաղաքական գիծ է, որը կարելի է մերժել, բացառել և ժողովրդի քվեով իրականացնել մյուսը։

Ողբերգությունը նրա մեջ է, որ այդ մյուս բանաձևը ձևակերպված չէ։

Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից հետո Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն էր, և ի՞նչ հակադրեց այն իշխանության թեզին՝ ոչինչ։ Թերևս՝ սուլոց, վանկարկումներ և այլն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ լայն հասարակությունը, որոշակի կրթված շերտերը և հարևանները  ուզում են լսել, թե ո´րն է ընդդիմության կոնցեպտը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-արդբեջանական հարաբերությունների, տարածաշրջանայինհամագործակցության, երկարատև խաղաղության հաստատման և այլ կարևոր հարցերում։Եվ դա ուզում են լսել արդեն 4-րդ ամիսն է։ Սակայն լսվում են միայն սուլոցներ։

Երբ Փաշինյանի մոդելին ի պատասխան մենք միայն սուլում ենք, ապա նա սկսում է տիրաժավորել իր սուտը ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական սահմանը չի բացվել 1-3 նախագահների պատճառով, թե այսօրվա ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, տարածաշրջանային անվտանգությանը, կոմունիկացիաների բացմանը։

Ընդհանրապես՝ Փաշինյանի ելույթներից կարող է տպավորություն ստեղծվել, թե իր մեղքով նահատակված մի ամբողջ սերունդ դեմ էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, և ահա հիմա «վերջապես» կարող են սկսել բացել կոմունիկացիաները, քանի որ խոչընդոտները վերացել են։

Ակնհայտորեն՝ Փաշինյանն իր թուրք-արևմտյան խորհրդատուների աջակցությամբ սկսել է հրեշավոր ստի իր 2-րդ սերիան, որը պակաս ողբերգական վերջաբան չի ունենալու մեզ համար։ Բայց այդ սուտը, լավ փաթեթավորման դեպքում, կարող է մասսայական սպառման լավ «ապրանք» դառնալ։

Անկախ Հայաստանում 30 տարի շարունակ, իսկ հիմա՝ ավելի սրությամբ, զգացվում է մի կարևոր ինստիտուտի բացակայությունը՝ ստրատեգիական մտքի, զուսպ հավասարակշիռ գաղափարի։ Քաղաքական դաշտում քաղաքական միտքը և գաղափարները երբևէ չեն բանավիճել, միտքն ի սկզբանե ստորադասվել է պահի կոնյունկտուրային և ծագող խնդիրների արագ լուծումներին։ Որպես հետևանք՝ քաղաքական դաշտին զուգահեռ՝ որակապես չհասունացավ նաև հասարակությունը։ Այն չվարժվեց՝ կարևոր հարցեր տալ քաղաքական ուժերին և ակնկալել պատասխաններ։ Հետևանքը՝ «ազատ և արդար քվեարկության» արդյունքում՝ պոպուլիզմի դատարկ ուսապարկի ընտրությունը։

Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները։Եթե այսօր Հայաստանում լիներ ուժ, որը կներկայացներ հստակ ձևակերպումներ՝ Փաշինյանի էժան-կապիտուլյացիոն մոտեցումից էապես տարբերվող, այդ ուժը շատ արագ հաջողության կհասներ։

Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։

Մինչ արցախյան բանակցություններն անորոշ հեռանկարով հետաձգվել են, Հայաստանի ներսում այսօր ամենուր ընթանում են բանակցություններ՝ դաշինքային ցուցակների շուրջ՝ մեկը 50  տոկոս է ուզում, մյուսը՝ 30, հաջորդը՝ 25։ Շատ լավ,  բոլոր տոկոսները ձեզ, բայց ո՞ր նպատակի համար։ Որ էլի մեր երկրում բոլոր հաշվարկները կամ տեսլականներն առավելագույնը մեկ ամսվա կտրվածքո՞վ լինեն։ Չխրատվեցի՞նք։ Հայաստանն ունի հաջողության մի հնարավորություն. եթե ուժեղանա մտածելու, գրագետ և ռացիոնալ հաշվարկի, հեռանկարային քաղաքականության գործոնը։ Մենք պետք է սովորենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարդ թեմայում փաշինյանական գավառականության այլընտրանքը սուլոցն ու քայլերթը չէ, այլ՝ ճշգրիտ ձևակերպած բանաձևերը, որոնք հասարակությանը կտան արժանապատիվ, անվտանգ, խաղաղ հեռանկար՝ միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար, այդ թվում՝ Ռուսաստանի և հենց՝ Թուրքիայի։

Եվ այդպես՝ բոլոր հարցերում։ Ծանր հարվածներից հետո գոնե մեր քաղաքական միտքը պետք է աճ գրանցի։

30 տարվա մեջ մենք որոշ էպիզոդներով եղել ենք լուրջ պետություն։ Մենք ունեցել ենք դրվագ, երբ Հայաստանի վարած սառը ու, ամենակարևորը, ընկալելի քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարչապետը նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ առաջարկությունների փաթեթով։ Դա եղել է 2005թ.։ Երբ քո երկրի քաղաքականությունը դառնում է անմիտ և անընկալելի, ապա նույն Էրդողանից դու ստանում ես ոչ թե նամակ, այլ՝ Բայրաքթարներ՝ գլխիդ։

Հենց այս օրինակով է պետք հասկանալ, որ գավառական-գործակալական փաշինյանական մոտեցումները սուլոցով փոխարինելը նույնքան անհեռանկար ու ռիսկային  է։

Ես խնդիրը միտումնավոր բարձրաձայնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով՝ որպես առավել սուր և ցավոտ։ Բայց գրագետ խոսքի և ռացիոնալ քաղաքականության խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ապահովությունից մինչև քաղաքաշինություն։Հայաստանն էապես կփոխվի միայն այդպես»,-գրել է Հովհաննիսյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное