Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերին Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան 

Աշխատակիցները տնօրենին պաշտպանում են թաղապետից. ինչ է կատարվում թիվ 133 մանկապարտեզում

Հասարակություն

Երևանի թիվ 133 մանկապարտեզի աշխատակիցները այսօր՝ մարտի 29-ին, բողոքի ակցիա էին իրականացնում: Պատճառն այն էր, որ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ցանկանում են աշխատանքից ազատել մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանին, որը տնօրինում է դեկտեմբերից:

«Թաղապետարանի աշխատակիցները մտան մանկապարտեզ և անօրինական կերպով հեռացրին մեր տնօրենին՝ առանց քաղաքապետարանի իրավասության և թույլտվության: Պատճառաբանում են, որ տնօրենը երեխաներին անօրինական է ընդունել մանկապարտեզ, բայց տնօրենն առաջնորդվել է Առողջապահության նախարարի հրամանով՝ եթե ծնողը չի վերադարձել Արցախյան պատերազմից, եթե ունի հաշմանդամության կարգ, եթե ծնողը աշխատում է մեր մանկապարտեզում, եթե անհնար է աշխատանքը հեռավար տարբերակով իրականացնել և, եթե երկուսն էլ աշխատում են: Դրանով առաջնորդվելով՝ մեր տնօրենը՝ Ժաննա Մանուկյանը, 12 երեխայի ընդունեց, իսկ իրենք ասում են՝ «լեվի» երեխա ես պահել: Ընդունելուց 4 օր անց, թաղապետարանից մեզ ուղարկեցին շրջաբերական»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց մանկապարտեզի աշխատակիցը:

Սակայն, ինչպես աշխատակիցներն են նշում, երեխաներին մանկապարտեզ են ընդունել հենց թաղապետարանի՝ Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակցի հրամանով. «Մինչ շրջաբերականն ուղարկելը՝ տիկին Մանուկյանին զանգել է թաղապետարանի աշխատակից Հրանտը, ասել է՝ ընդունի՛ր, մատյանում գրանցի՛ր երեխաներին, մինչև տեսնենք՝ ծրագիրը ինչ է լինում: Ուրբաթ օրը տիկին Մանուկյանը զանգում է ծնողներին և ասում, որ իրենց երեխաներրը արդեն պիտի հաճախեն մանկապարտեզ: Դրանից հետո թաղապետարանից ասում են՝ հրամանը տվել ես, չգիտե՞ս երկրորդը տալու ձևը»,- մեզ հետ զրույցում ասաց մանկապարտեզի հաշվետար- գանձապահ Ալբինա Դավթյանը:

Աշխատակիցների խոսքով՝ տնօրենը եղել է քաղաքապետարանում, նրան ասել են՝ ԱՆ հրամանը ավելի մեծ իրավական ուժ ունի և թաղապետարանն իրավունք չունի՝ աշխատանքից ազատելու:

Սակայն թաղապետարանից հակադարձել են՝ ասելով, որ իրենք իրավունք ունեն՝ առանց քաղաքապետարանի թույլտվության, աշխատանքից ազատելու տնօրենին. «Իրենք ազատում են մեկին, ով պահում է 3 անչափահաս երեխայի, ում ամուսինը կամավոր մեկնել է Արցախ, և 6 ամիս է՝ անհետ կորած է. ի՞նչ խղճով: Շենգավիթ վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը՝ Հասմիկ Ասլանյանը, կանչել է մեր տնօրենին և ասել՝ մեր անձնական-գործնական հարաբերությունները չստացվեցին, Դուք միևնույն է՝ չեք աշխատելու որպես տնօրեն, Ձեր ազատման հրամանը տրվել է: Այս խոսակցության ձայնագրությունն ունենք, նաև այն, որ Հրանտն ասում է՝ ես եմ ասել՝ ընդունեք այդ երեխաներին: Հիմա մեզ ասում են՝ ասել ենք  ուրիշ բան, Դուք հասկացել եք մեկ այլ բան: Իրենք թքած ունեն օրենքի վրա էլ, քաղաքապետարանի վրա էլ, կնոջ կարգավիճակի վրա էլ»,- ասաց մանկապարտեզի դաստիարակ Աննա Մանուկյանը:

Աշխատակիցներն ասում են, որ տնօրենին մեղադրում են նաև ամեն ամիս երեխաներից գումար վերցնելու մեջ, սակայն, ինչպես նշում են, այդ մեղադրանքներն անհիմն են, նշում են նաև՝ պայքարելու են մինչև վերջ:

«Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցները գալիս են ոչ թե մեզ ուղղություն ցույց տալու, այլ՝ «բռնելու», որ ազատեն, իրենց ծանոթներին բերեն-նստեցնեն: Փաստ չունենք, բայց կատարվածը դրան է տանում, ի՞նչ է նշանակում՝ միևնույն է՝ այդտեղ չես աշխատելու և այն մարդուն են ասում, ում ամուսինը անհետ կորած է, դա անելու բա՞ն է»,- ընդգծեց մանկապարտեզի դաստիարակը:

Մանկապարտեզում վստահ են՝ տնօրենի թեկնածուն հենց թաղապետարանի աշխատակիցներից մեկն է:

«Թաղապետարանից կանչել են տիկին Մանուկյանին, խնդրել են, որ գնա ուրիշ մանկապարտեզում աշխատի՝ որպես տնօրեն, պատճառաբանելով, որ տվյալ տնօրենը վատ է աշխատում: Ասել են՝ այնտեղ կարգի կբերես, քանի որ դու լավ տնօրեն ես, այստեղ որոշ ժամանակով կհանձնենք որևէ մեկին: Մեկ ամիս հետո, տիկին Մանուկյանը դարձավ հանցագործ, երեխա պահող, գումար աշխատող, սնունդ գողացող՝ ըստ իրենց նկարագրության ու այս ամենը՝ առանց ապացույցի: Տիկին Մանուկյանն էլ ասել է՝ ես հոգեպես այն վիճակում չեմ, որ գնամ օտար միջավայրում աշխատեմ: Այդ ժամանակ տեսան, որ չեն կարողանում հանել, սկսեցին «գործ սարքել»»,- նկատեց Աննա Մանուկյանը:

Աշխատակիցներն իրենց պահանջներում հաստատակամ են՝ եթե այս հարցը չլուծվի՝ վաղվանից գործադուլ են հայտարարելու, դարպասները չեն բացելու, երեխա չեն ընդունելու և վստահ են, որ ծնողները ևս միանալու են իրենց պայքարին: Նրանք ընդգծում են՝ տնօրենի աշխատանքում որևէ թերություն չեն նկատել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնելԵվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումըԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասին կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե, քանի որ շենքը օտարվելու էՏվյալներ ունենք՝ օրական որքան կաթ են աշակերտները խմում․ ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. ԹունյանԳևորգ Պապոյանը ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ ԹութինԳազայում սով է սպասվում. ԱՀԿ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետԲոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Խմելու ջուրը չի թանկանաԻնչքան էլ իշխանությունը զրկի հասարակությանը հերոսներից, մենք գիտենք՝ ինչ է հաղթանակը. ԴանիելյանՈՒՂԻՂ. ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի ծննդյան առթիվ այցելել է ԵռաբլուրՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթացՆիկոլ, չերազես, ՀՀ-ն Թուրքիայի ստրուկն ու պատրոնը չի դառնալու, ինչպես դու ես. Աննա ՄկրտչյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովToyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են
Ամենադիտված