«Լիվերպուլը» կարող է գնել «Լայպցիգի» պաշտպան Կոնատեին
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլը» մտադիր է գնել «Լայպցիգի» պաշտպան ու Ֆրանսիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Իբրահիմա Կոնատեին, հայտնում է The Athletic-ը: Ինչպես Twitter-ի իր էջում նշում է վերը նշված հրատարակչության լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, ամենայն հավանականությամբ, «Լիվերպուլը» ստիպված կլինի 21-ամյա ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում վճարել:
Կիրակի օրը Ռուսաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում պարտվեց Ֆրանսիայի հավաքականին: Կոնատեն խաղադաշտ մտավ առաջին րոպեներից ու խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում: Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում Կոնատեն անցկացրել է 12 խաղ: «Լայպցիգի» կազմում պաշտպանն անցկացրել է 89 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: