Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար. Mediaport
ՀասարակությունՏելեգրամի Mediaport ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար: Մինչդեռ իշխանություններն այս լուրը գաղտնի են պահում:
«Ընդ որում, խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասենյակի դարակում:
Նշենք, որ Հովհաննիսյանը Սիսիանի ոստիկանապետ էր նշանակվել 2020թ. հունիսի 16-ին»,- գրում է ալիքը:
ԹԱՐՄԱՑՈւՄ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետը ծառայության մեջ է և կատարում է իր պարտականությունները։