Երևանում թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի ավտոմեքենան
ՀասարակությունShamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 27-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Գագիկ Հեբոյանը, ով հայտնել է, որ մարտի 26-ի 20:30-ից մինչեւ մարտի 27-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու եւ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Մալյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի «ԱԲՍ» համակարգը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Հեբոյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: