Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ 

«168 ժամ»․ ԱԳ նախարարն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմից եւ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

Մեր տեղեկություններով՝  լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի եւ ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջեւ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար:

Այդ տարաձայնությունները, ի դեպ,  սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից եւ նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա  կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության եւ հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին եւ խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի եւ Այվազյանի միջեւ: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել եւ հատկապես վերաբերել են Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով  է, որ վերջին ամիսներին  բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում  է:

Նման խնդրահարույց դրվագներից հերթականը կարծես Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցն է, որի ընթացքում Գրիգորյանը խոսում է  Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու անհրաժեշտության մասին:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախ՝ Արա Այվազյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի պնդումներին, ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի կողմից՝ ակնարկելով, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:

Ապա նախարարը նաեւ  ասաց, որ ՀՀ դիվանագիտության  գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես  Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի  կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:

Նա հիշեցրեց, որ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խոսելով Ցյուրիխյան արձանագրություններից։ Նա կարեւորեց հարաբերություններում փոխադարձության սկզբունքը:  «Իսկապես ազնիվ եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից։ Որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը։

Ակնհայտորեն իշխանության շարքում ներկայումս միայն ՀՀ ԱԳ նախարար Այվազյանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսում է իրատեսական եւ բաց տեքստով: Եվ, փաստորեն, այսօր ԱԺ-ում Արա Այվազյանի՝ իշխանությունից արմատապես տարբերվող մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պատահական չէին, եւ նա պատրաստվում է հեռանալ:

Արա Այվազյանը, թերեւս, իրավիճակին չհարմարվող միակ դիվանագետը չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դիվանագիտական կորպուսում ժամանակ առ ժամանակ իրավիճակը պայթյունավտանգ է իշխանության այս կամ այն ներկայացուցչի այս կամ այն հայտարարության, կայացրած անտրամաբանական որոշումների ու նշանակումների պատճառով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրան Վաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՂազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելՄենք պետք է այնքան ուժեղ լինենք, որ այդ սյունը հանենք ու տանենք Սումգայիթի մոտ դնենք. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ Խաղաղության Նոբելյան մրցանակը միջազգային օգնություն կդառնա Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սահակյան Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ հետ
Ամենադիտված