Սրանք նոր հռչակված Հայաստանի քվեատուփերն են' փակված, կնքված և ծակված վիճակում. Ալեքսանդր Կոչուբաև ՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու լուրը Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու Է ձեր նոր Հայաստանին , տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան Ջրանցքում հայտնաբերվել է առավոտվանից որոնվող 31-ամյա տղամարդու դին Որոշ ընտրատեղամասերում հայտնաբերվել են ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփեր. Mediaport Ես արդար եմ իմ խղճի առաջ, որ չեմ ընտրել մարդասպան իշխանությանը ու չեմ էլ ընտրելու. Զոհված զինծառայողի մայր Ահազանգ․ Վահագն Հովակիմյանի եղբոր կինը` ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը, կնիքը տարել է տուն Ինձ մերժեցին, հիմա ես շատ վրդովված եմ. Տիգրան Արզաքանցյանը բողոքում է անարդարությունից Երկար Դադարից հետո «Արևները» կրկին բեմում են Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդևանյան 

«168 ժամ»․ ԱԳ նախարարն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմից եւ Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակված Արա Այվազյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա այդ պաշտոնին: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նրան կփոխարինի ՀՀ ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:

Մեր տեղեկություններով՝  լրջագույն քաղաքական տարաձայնություններ կան Արա Այվազյանի եւ ՀՀ իշխանությունների՝ մասնավորապես՝ նրանց վարած քաղաքականության, դրա իրականացման մշակույթի միջեւ: Իշխանական տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, հաճախ են ՀՀ ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված կամ ՀՀ արտաքին պաշտոնական քաղաքականությանը հակասող հայտարարություններով հանդես գալիս, որոնք հետագայում խնդիր են դառնում դիվանագիտական կորպուսի համար:

Այդ տարաձայնությունները, ի դեպ,  սկսվել են Այվազյանի պաշտոնավարման հենց սկզբից եւ նրա՝ 2020 թվականի դեկտեմբերին Մոսկվա  կատարած այցից, որի շրջանակում Արա Այվազյանը բավականին կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ Թուրքիայի տարածաշրջանային կործանարար քաղաքականության եւ հատկապես Արցախյան պատերազմում դերակատարության մասին, որից հետո տեղեկություններ տարածվեցին, որ դա բարկացրել է Փաշինյանին եւ խոսակցության պատճառ դարձել Փաշինյանի եւ Այվազյանի միջեւ: Նման դրվագներն այս ամիսներին քիչ չեն եղել եւ հատկապես վերաբերել են Թուրքիայի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների հեռանկարին: Հենց այդ պատճառով  է, որ վերջին ամիսներին  բազմիցս տարածվում են լուրեր Արա Այվազյանի հրաժարականի մասին, որն ինքը՝ նախարար Այվազյանը, համառորեն հերքում  է:

Նման խնդրահարույց դրվագներից հերթականը կարծես Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանի՝ Հանրային Հեռուստաընկերությանն օրերս տված հարցազրույցն է, որի ընթացքում Գրիգորյանը խոսում է  Թուրքիայի հետ հարաբերություններում շտկումներ անելու անհրաժեշտության մասին:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում նախ՝ Արա Այվազյանն անդրադառնալով Արմեն Գրիգորյանի պնդումներին, ասաց, որ արտաքին քաղաքականության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հնչեցվում է ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի կողմից՝ ակնարկելով, որ Արմեն Գրիգորյանը չի արտահայտում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը:

Ապա նախարարը նաեւ  ասաց, որ ՀՀ դիվանագիտության  գերակայությունների շարքում է Ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը, Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես  Ցեղասպանության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների պայքարի  կանխարգելման օրակարգի առաջամարտիկ:

Նա հիշեցրեց, որ անկախացումից ի վեր ՀՀ-ն տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ խոսելով Ցյուրիխյան արձանագրություններից։ Նա կարեւորեց հարաբերություններում փոխադարձության սկզբունքը:  «Իսկապես ազնիվ եւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր նախաձեռնությունը չփոխադարձվեց Անկարայի կողմից։ Որպեսզի իրապես մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, մենք ակնկալում ենք, որ Թուրքիան լուրջ արմատական փոփոխությունների կենթարկի ՀՀ-ի հանդեպ իր ագրեսիվ քաղաքականությունը եւ կվերացնի թշնամական գործողությունները»,- նշեց նախարարը։

Ակնհայտորեն իշխանության շարքում ներկայումս միայն ՀՀ ԱԳ նախարար Այվազյանն է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսում է իրատեսական եւ բաց տեքստով: Եվ, փաստորեն, այսօր ԱԺ-ում Արա Այվազյանի՝ իշխանությունից արմատապես տարբերվող մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պատահական չէին, եւ նա պատրաստվում է հեռանալ:

Արա Այվազյանը, թերեւս, իրավիճակին չհարմարվող միակ դիվանագետը չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դիվանագիտական կորպուսում ժամանակ առ ժամանակ իրավիճակը պայթյունավտանգ է իշխանության այս կամ այն ներկայացուցչի այս կամ այն հայտարարության, կայացրած անտրամաբանական որոշումների ու նշանակումների պատճառով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սրանք նոր հռչակված Հայաստանի քվեատուփերն են' փակված, կնքված և ծակված վիճակում. Ալեքսանդր ԿոչուբաևՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու լուրը Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանս հաղթելու Է ձեր նոր Հայաստանին , տաճարը հաղթելու է փողոցին. Բագրատ Սրբազան Ջրանցքում հայտնաբերվել է առավոտվանից որոնվող 31-ամյա տղամարդու դին Որոշ ընտրատեղամասերում հայտնաբերվել են ստորին հատվածում անցքեր ունեցող քվեատուփեր. MediaportԵս արդար եմ իմ խղճի առաջ, որ չեմ ընտրել մարդասպան իշխանությանը ու չեմ էլ ընտրելու. Զոհված զինծառայողի մայր Ահազանգ․ Վահագն Հովակիմյանի եղբոր կինը` ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը, կնիքը տարել է տունԻնձ մերժեցին, հիմա ես շատ վրդովված եմ. Տիգրան Արզաքանցյանը բողոքում է անարդարությունից Երկար Դադարից հետո «Արևները» կրկին բեմում են Արդեն աբսուրդային իրավիճակ է ստեղծվում պրոֆեսոր Չարչյանի դեպքով. Արամ Վարդևանյան Պրոֆեսորն ունի առողջական խնդիրներ, և նրա՝ ժամ առաջ ազատության մեջ գտնվելը կենսական խնդիր է. Արմեն ԳևորգյանՄեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը. ՄԻՊՊետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի և ցանկացած պլանի. Արշավիր Ղարամյան Բնակարանում ինքնահրկիզված տղամարդը Այրվածքաբանության կենտրոնում մահացել է Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետՀանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ ՀամբարձումյանըԸնտրողի քվեարկության արդյունքը հնարավոր չէ պարզել որևէ միջոցով. դատախազությունԱնթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. ՀՀ նախագահն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին Այսքան «դիշովի» չեն լինում. Թեհմինա Վարդանյանը՝ Աննա Մկրտչյանի հոր կողմից՝ իր դստեր օգտին քվեարկելու ձայնագրության մասին (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում. 2 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է«Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա միտումնավոր նշումներ են արվել՝ դրանք անվավեր ճանաչելու նպատակով. Սոս ՀակոբյանՌոբերտ Քոչարյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ․ Թագուհի ԹովմասյանՎրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում Հրավիրում ենք միջազգային դիտորդների ուշադրությունը «Պատիվ ունեմ»-ի նկատմամբ իրականացվող հետապնդումներին. Սոս ՀակոբյանՌոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Россия 24» հեռուստաալիքին (տեսանյութ)«Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով տանել ՀՔԾ. փաստաբանն ահազանգում էՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․ փաստաբան «Պատիվ ունեմ» դաշինքի հրատապ ասուլիսը. ուղիղՊուտինն առաջարկել է Շոյգուին եւ Լավրովին ներառել «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակի առաջին հնգյակումՀայաստանի «ամենաաղքատ» պաշտոնյաներըԱրմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ. «Փաստինֆո» Իշխող ուժի վարկանիշի անկումը Հանրային ՀԸ-ում հարուցել են անհասկանալի պահվածք. Գելլափի հայաստանյան ներկայացուցչություն «Պատիվ ունեմ» դաշինքից Աննա Մկրտչյանի հոր ուղղորդումը` «Նևրոզների կլինիկայի» բժշկական անձնակազմին (տեսանյութ)«Ոչ ոք մեզ չի պատկանում». Ժաննա Բուտուլյանի վառ կերպարըՔվեարկությունը պարզելու հավաստիացումները հնարավոր սպառնալիքներն անհիմն են. դատախազություն Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Սարգսյանը՝ իտալացի սենատորին Մի քանի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ԱԻՆ Գեղարքունիքում ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվելՄասնագետը հայտնել է, թե որ դեպքում կարող է ավարտվել կորոնավիրուսի համաճարակըՀՀ-ն պատրաստ է Իրանի հետ համատեղ չեզոքացնել տարածաշրջանի մարտահրավերները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Իրանի նորընտիր նախագահինՉարչյանի ձերբակալությամբ այս իշխանությունը հերթական խայտառակ էջն է բացում մեր նորանկախ պատմության մեջ. Վ. Մանուկյան Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 20:00-ին. պաշտպան Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղինՌոբերտ Քոչարյանը հանդիպել է «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատիրոջ հետ Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում` դաշինքի պատգամավորության թեկնածու և ՃՈ ծառայող Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և վրա․ Նախագահը՝ Վաղարշակ Հարությունյանին«Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը Կանգվայի հետ«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են․ խուզարկում են բոլոր գրասենյակները
Ամենադիտված