Ոստիկանները հենց այնպես վերցրին և խաղաղ բնակչության նկատմամբ «Չեյրոմուխա» կիրառեցի՞ն. Սեյրան Օհանյան
ВидеоՀՀ վարչապետի աթոռին սոսնձված անձնավորությունը դատապարտվել է և իր իշխանության ժամանակ այդ դատապարտման հոդվածը չի հերքվել, իսկ այս ամենը արդյունք է զանգվածային անկարգության: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Կարծում եմ, որ եթե ասում ենք Չեյրոմուխայից զոհեր կան, ոստիկանական զորքերը հենց այնպես վերցրին ու խաղաղ բնակչության նկատմամբ կրակեցին հա՞։ Էդպես չի լինում, պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր հրահրել են ու ովքեր կրակել են։ Համենայնդեպս, ես երբեք ո′չ կրակելու և ո‘չ էլ զորք հանելու հրաման չեմ տվել»,-ասաց Օհանյանը։