Իրենց թվում է՝ Թուրքիային շողոքորթելով, թուրքերը ընդառաջ են գնալու Հայաստանին․ Սեյրան Օհանյան
ОбществоԱնվտանգության խորհրդի քարտուղարը ավելի լավ է փորձի իր պարտականությունները կատարել մեր երկրի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ մինչև պատերազմը և պատերազմի ժամանակ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իրենց թվում է, թե Թուրքիային շողոքորթելով, թուրքերը էսպես ընդառաջ են գնալու Հայաստանին: Նրանք իրենց նպատակն ունեն՝ Մեծ Թուրանի նպատակը և մեր երկրի իշխանությունները դեռ չեն հասկանում, որ այդ ապաշրջափակում ասածի տակ խորը շրջափակում է լինելու՝ ՀՀ և Արցախի»,-հավելեց Օհանյանը։