Ապշելու բան է, մի դատախազ չգտնվեց, որ նիստին ներկայանա, վախեցան. Վարդևանյան
PoliticalԴատախազությունը կարելի է ասել հիմա փորձում է ամեն կերպ քաղաքական պատվիրատուների իղձերը և ցանկությունները ինչ-որ կերպ հետաձգել և թե ինչ է անում, շատ դժվարանում եմ ասել, բայց մի բան հստակ կասեմ սա իրավաբանություն չէր, դատական նիստին չներկայանալը՝ խայտառակություն էր: Այս մասին այսօր՝ մարտի 30-ի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Առաջին հերթին եկեք արձանագրենք՝ այն դատախազները, որոնք միշտ խրոխտ ձայնով գալիս-ներկայանում էին դատական նիստերին ու նույնիսկ ասում էին, որ իրենք ոչ թե օգտագործվող են, այլ օգտագործող, այսօր նույնիսկ չներկայացան։ Ամբողջ դատախազությունից գեթ մեկ դատախազ չգտնվեց, որ ներկայանա նիստին՝ սա ինձ համար ապշելու երևույթ էր։ Դա պայմանավորված էր երևի մի պարզ պատճառով, որ վախեցան գալ»,- ասաց Վարդևանյանը