Բենզեման կկանգնի դատարանի առաջ՝ Վալբուենային շանտաժի գործով
ՍպորտՄադրիդյան «Ռեալի» ֆուտբոլիստ Քարիմ Բենզեմայի գործով դատական կանցկացվեն հոկտեմբերի 20-22-ը՝ Վերսալում։ Նա մեղադրվում է իր նախկին խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժի փորձ կատարելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
2015 թվականի հոկտեմբերից Ֆրանսիայի ազգային հավաքական հրավիրված հարձակվողին սպառնում է 5 տարվա ազատազրկում և 75,000 եվրո տուգանք: 2015 թվականի նոյեմբերի 4-ին Վերսալի ոստիկանությունը բերման էր ենթարկել Բենզեմային, իսկ 2015-ի նոյեմբերի 5-ին նրան մեղադրանք էր առաջադրվել ինտիմ տեսանյութով Վալբուենային շանտաժի փորձ կատարելու մեջ մեղսակցության համար: Այս գործում ներգրավված են ևս չորս հոգի: