«Ինտերը» ներկայացրել է ակումբի նոր տարբերանշանը
СпортՄիլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը պաշտոնական կայքում ներկայացրել է իր նոր տարբերանշանը:
Նշվում է, որ մինիմալիզմի մեջ ընտրված թիմի նոր կերպարում երևում է ակումբի հիմնարար արժեքները և ամրապնդում թիմի կապը «Միլանի» հետ: Նոր խորհրդանիշում ներկայացված են Միլանի Ինտերնացիոնալ ակումբի «սկզբնատառերը», որոնք կարելի է նույնացնել նաև «Ես եմ» անգլերեն արտահայտության հետ: Լոգոյի գույները մնում են նույնը՝ սպիտակ-կապույտ-սև, բայց այժմ դրանք ունեն ավելի պայծառ երանգներ: «Ինտերը» հայտարարության մեջ նաև նշել է, որ տարբերանշանի նպատակն է ակումբն ավելի ճանաչելի դարձնել իր երկրպագուների շրջանակից դուրս և «հնարավորություն տալ երիտասարդ ու կրտսեր հանդիսատեսին ճանաչել ներառականության, ոճի և նորարարության արժեքները, որոնք բնութագրել են «Ինտերին» նրա ստեղծման օրվանից»: