Օքսանա Սամոյլովան վիրահատությունից հետո առաջին անգամ ցուցադրել է կիսամերկ կրծքերը (ֆոտո)
ԺամանցՌուս ռեփեր Ջիգանի կինը՝ մոդել, ինստագրամում հայտնի Օքսանա Սամոյլովան, ով 4 երեխաների մայր է, վերջերս դիմել էր պլաստիկ վիրահատության և կրկին մեծացրել կրծքերը։ Մոդելը առաջին վիրահատությունը կատարել էր տասը տարի առաջ։
Ինստագրամի իր հետևորդների հետ Սամոյլովան կիսվել է դուստրերի հետ արված լուսանկարով։ Արիելան, Լեյան և Մայան ջերմ գրկախառնվել են մայրիկին։ Լուսանկարում Օքսանան համարձակ կերպարում է․ լանջաբաց բլուզով ցուցադրել է կիսամերկ և փարթամ կրծքերը։ Լուսանկարին կից մոդելը հումորային գրառում է կատարել և նշել, որ այդ հրապարակումից հետո իրեն չհեռացնեն «մայրիկների ակումբից»։