Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. Լավրով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Շենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿ Մաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասին Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները 

Բայդենը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ուղղում է պատմական սխալը․ Jerusalem Post

Համաշխարհային Մամուլ

Ըստ տարբեր հաղորդումների, Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների պատմական և երկար սպասված որոշմամբ. Jerusalem Post-ում գրել է Social Lite Creative-ի գլխավոր տնօրեն և Թել Ավիվի ինստիտուտի գիտաշխատող Էմիլի Շրադերը։

«Իսրայելը և շատ այլ երկրներ չեն կարողացել կամ նույնիսկ հրաժարվել են ճանաչել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրագործված Հայոց ցեղասպանությունը։

Միայն 2019 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց այդ կոտորածը ճանաչող բանաձև, սակայն այս պահին ԱՄՆ նախագահը պետք է դա անի։

Ցեղասպանությունը շատ պատմաբանների կողմից դիտվում է որպես Հոլոքոսթի նախորդ, և դրա չճանաչումը հաճախ մեջբերվում է որպես ապացույց այն բանի, թե ինչու Հոլոքոսթի մասին հիշողությունը որոշիչ նշանակություն ունի ապագայում ցեղասպանությունները կանխելու համար։

Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով։

Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել և սպառնացել ժողովուրդներին, եթե նրանք անգամ մտածել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Ի սկզբանե Իսրայելը չէր կարող իրեն դա թույլ տալ։

Իսրայելը խիստ ապավինում էր Թուրքիային՝ որպես այն սակավաթիվ մահմեդական պետություններից մեկը, որի հետ նա ուներ համագործակցություն և դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն տասնամյակներ շարունակ Թուրքիան՝ բռնապետ և իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ավելի ու ավելի թշնամական է դառնում Իսրայելի համար։ Բացի այդ, Թուրքիան աշխարհաքաղաքականորեն գնալով ավելի է մերձենում Իրանի հետ։

Այսօր Իսրայելն ավելի քիչ է կախված Թուրքիայից, քան երբևէ, հատկապես հաշվի առնելով արաբական պետությունների հետ ձևավորված հարաբերությունները։

Սակայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և միանշանակ պատմության ճիշտ կողմը կանգնելու փոխարեն իսրայելական կառավարությունը հայ ժողովրդին վաճառեց՝ զենք վաճառելով Ադրբեջանին, մինչդեռ այն ռմբակոծում է հայկական քաղաքները։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բազմիցս բարձրացվել է, սակայն պաշտոնական ճանաչումն արվել է միայն 2019 թվականին։ 40 տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը «ցեղասպանություն» բառն օգտագործեց այդ իրադարձությունը նշելու համար՝ կարևոր քայլ կատարելով դեպի ճանաչում, սակայն թուրքական սկանդալից հետո ԱՄՆ-ի Կոնգրեսը բազմիցս չկարողացավ ճանաչել այն՝ քաղաքական շահերի պատճառով:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել, որին հաջորդեց միաձայն որոշում ԱՄՆ Սենատում։ Սակայն, չնայած նրան, որ ԱՄՆ-ի շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանցից ոչ մեկը մինչ օրս չի կատարել իր խոստումը։

Այս ամիս Սպիտակ տան աղբյուրները հայտարարել էին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ, որը կուղղի պատմական սխալը։

Կարևոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ոչ թե պարզապես սարսափելի իրադարձություն, սա թերևս ամենասարսափելի կազմակերպված ցեղասպանությունն է եղել, որը տեսել է աշխարհը (այն ժամանակ), և ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին։

Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննության է ենթարկել նրանց, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը հենց Թուրքիայում, և նույնիսկ ոչնչացրել են ապացույցները։ Ավելի վաղ նա նույնիսկ բանտ էր նստեցրել գիտնականներին, որոնք համարձակվում էին Հայոց ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն։
Եթե գոնե մի քանի համաշխարհային գերտերություններ հենց սկզբից ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, ապա այսօր մենք կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր ժողովուրդները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստը՝ ի վնաս գրեթե ոչնչացված ժողովրդի։
Բայդենի վարչակազմը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին, այլև ուղերձ կհղի ողջ աշխարհին: Ճանաչման ժամանակն է եկել»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափումՀայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարվա դադարից հետո հաստատվեցին դիվանագիտական կապեր․ ՍարգսյանՀրդեհ Ալաշկերտ գյուղումՉդադարող ծափեր, անվերջ սեր ու հուզմունք․ կայացավ Մանուշակ Շիրինյանի՝ «Պոեզիայի արահետներով» գրական երեկոն Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀարկերի վճարումը հեշտացնելու փոփոխություններ են սահմանվելԱԳՆ-ն Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիայի Թագավորություն այցը պատմական է որակել Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՄարդիկ վիրավորված են, որ իրենց ապրած կյանքը բաժանում եք իրական Հայաստանի և պատմական Հայաստանի միջևԴավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է․ փաստաբաններՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառովԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Մենք մահապարտներ ենք, ժողովուրդ, պատրաստ ենք մեռնելու, բայց պիտի գաք մեր հետևից. հստակ պիտի խոսելՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումըԱմոթ է․ հայ պատանդները մինչ այսօր Բաքվում են, ՀՀ-ին առաջին հերթին ներքին կայունություն է պետք․ ԱդոնցՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներինՀայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. ԼավրովՇենգավիթի քննչական բաժնում անձին խոշտնգելու վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՔԿՄաքսանենգ ճանապարհով Մարտիրոս Սարյանի գործեր են դուրս բերվել երկրիցԻրանը «անհապաղ պատասխան չի տալու» Իսրայելին. ReutersՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ՄԻՊ-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում խոշտանգման դեպքի մասինՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Ամենադիտված