Ռոյսը և Գերեյրոն վերադարձել են Դորտմունդի «Բորուսիայի» ընդհանուր խումբ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսը և Ռաֆայել Գերեյրոն վնասվածքներից հետո սկսել են մարզվել «Բորուսիայի» ընդհանուր խմբում, հայտնում է թիմի կայքը:
Գերեյրոն բաց է թողել իր թիմի վերջին չորս խաղերը, Ռոյսը չի մասնակցել մարտի 20-ին Բունդեսլիգայի խաղին Քյոլնի դեմ։
«Բորուսիան» 26 հանդիպումներից հետո 43 միավորով 5-րդն է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Ապրիլի 3-ին Բունդեսլիգայի 27-րդ տուրում նրանք կհյուրընկալվեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: