Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուր Վանանդ գյուղում 29-ամյա երիտասարդ է սպանվել Սահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա. Փաշինյան Գորիսը «դիմավորում» է Սյունիքը դավադրաբար հանձնողին Պայթել է մեքենայում տեղադրված նռնակը. մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար Մենք փոխում ենք ամփոփիչ հանրահավաքի օրը. Նիկոլ Փաշինյան «Դուք առավոտյան այլևս կոնյակ չե՞ք օգտագործում»․ մարզական մեկնաբանը ուղիղ եթերում հունից հանել է Օլգա Բուզովային (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը քայլերթով ողջունում է գորիսեցիներին. ՈՒՂԻՂ Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան 

ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի. պետք է հասկանալ, թե ում շահն է սպասարկում Հովիկ Աղազարյանը

Հասարակություն

«Եթե Հովիկ Աղազարյանը մոռացել է, որ իր նախնիներին կոտորել են, ուրեմն կարող է իր ազգության մասով վերանայումներ անել: Չեմ պատկերացնում, թե  որևէ հայ ինչպես կարող էր այդպիսի հայտարարություն անել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հնչեցրած աղմկահարույց հայտարարությանը՝ «Ենթադրենք՝ վաղը Թուրքիան ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու, քե՛զ ի՞նչ դրանից»:

Պատգամավորի կարծիքով՝ նման հայտարարություններով մեկս մյուսին անընդհատ թիրախավորում ենք և երկիրը դնում վտանգի տակ:

«Ի՞նչ կտա Հայոց ցեղասպանության ճանաչումը. դա գրված է մեր պետական բոլոր փաստաթղթերում, հռչակագրում, Սահմանադրության մեջ, այսինքն՝ մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունն է և ճանաչումից հետո, պետք է սկսեն գործընթացներ, ներողությունից՝ մինչև հատուցում»,- նկատեց Թովմասյանը:

Հովիկ Աղազարյանը նաև հայտարարել էր, թե «Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ: Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:

Թագուհի Թովմասյանը հակադարձեց իմքայլական պատգամավորին. «Այո՛, կա այն մարդը, որ ասում է՝ Քարվաճառը մերն է: Ուզում եմ հիշեցնել Հովիկ Աղազարյանին, որ Քարվաճառը ոչ միայն մերն էր, ու ես դա պնդում եմ, նաև հիշեցնում եմ պատմական Գանձակի մասին, որտեղ մի շարք հայ մտավորականներ են ծնվել: Գանձակին հարակից համայնքում, որ այսօր ադրբեջանցիներն են բնակվում, միակ պատմամշակութային արժեքը հայկական Թարգմանչաց եկեղեցին է, ու ես հակված եմ մտածելու և պնդում եմ, որ այդ բնակավայրերը ևս հայկական են»:

Պատգամավորը դժվարացավ պատասխանել, թե ինչ նպատակով է Աղազարյանը նման բան հայտարարել, սակայն կարծում է՝ պետք է հասկանալ, թե ում շահն է սպասարկում՝ նման հայտարարություններ անելով:

«ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի և պետք է հասկանալ՝ արդյոք ադրբեջանական շահն է սպասարկում խորհրդարանում՝ պատգամավորի շուրթերով, որը խիստ վտանգավոր է և ենթակա է քննության: Պետք է հասկանանք՝ այդ մարդիկ, ընդհանրապես, ինչ կապ ունեն Հայաստանի, հայկական շահի հետ: Ես Հովիկ Աղազարյանին միշտ համարել եմ հայրենասեր մարդ՝ իր դաշնակցական անցյալով ու ինձ համար, առնվազն, տարօրինակ է, որ հենց ինքը կարող էր նման բան ասել»,- ընդգծեց Թովմասյանը:

Վերջին շրջանում իմքայլականների նման հայտարարությունները տպավորություն են ստեղծել, թե դրանք կազմակերպված են. «Ուզում եմ նկատել հենց երեկ տեղի ունեցածը. Շուռնուխում ադրբեջանցիները գողացան հայ գյուղացու անասունները, հիմա իրենց հետ մենք ո՞նց պիտի խաղաղ համակեցություն ապահովենք: Բարեկամությունը, հարևանությունը միակողմանի չի լինում, եթե դու անընդհատ ասում ես՝ ուզում եմ հարևանություն անել, և մյուս կողմից ասում են՝ իսկ ես ուզում եմ քեզ մորթել, ուրեմն դու մտածելու առիթ ունես, իսկ եթե չես մտածում՝ առնվազն, պետք է վերանայես քո լինելիությունը»,- ասաց Թովմասյանը:

«Մենք մի քանի անգամ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեցինք, որ թշնամի չենք համարում իրենց, ի՞նչ պատասխան ենք ստացել: Կա՞ այդպիսի ադրբեջանական գործիչ, որը այս խաղաղության կոչերի ֆոնին, գոնե, վատ չի վերաբերվել հայերին»,- ասաց անկախ պատգամավորը:

Թովմասյանը նաև հիշեցրեց, որ, ի պատասխան մեր խաղաղասիրության կոչերին, օրեր առաջ Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության անդամ Թուրալ Աբասլին  հայտարարել էր՝ «Թող որ մեր հաջորդ Բայրամը նշենք Զանգեզուրում»:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստան է ներմուծվել Ադրբեջանի դրոշով, «Ադրբեջան» մակնշմամբ «Heineken» գարեջուրՎանանդ գյուղում 29-ամյա երիտասարդ է սպանվելՍահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա. ՓաշինյանԳորիսը «դիմավորում» է Սյունիքը դավադրաբար հանձնողինՊայթել է մեքենայում տեղադրված նռնակը. մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու համար Մենք փոխում ենք ամփոփիչ հանրահավաքի օրը. Նիկոլ Փաշինյան «Դուք առավոտյան այլևս կոնյակ չե՞ք օգտագործում»․ մարզական մեկնաբանը ուղիղ եթերում հունից հանել է Օլգա Բուզովային (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը քայլերթով ողջունում է գորիսեցիներին. ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նյութեր են նախապատրաստվում Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. ՓաշինյանԷրդողանի ավտոշարասյունը մեկնել է Ադրբեջանի կողմից զավթված Շուշի Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը Սիսիանցիների հետ երթին միացավ նաև Մարիամ ՓաշինյանըՀնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ. Վահե Հովհաննիսյան Էրդողանը ժամանել է Բաքու «Ես ձեր ցավը տանեմ, սաղ գերիները հետ են գալու». Նարեկ Սիրունյանը վերադարձավ գերությունից Սատանա կա, կա սատանա. «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը Փաշինյանի քարոզչական հոլովակը ծաղրանքի է ենթարկել «Ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որպեսզի ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա». Սերժ ՍարգսյանԷս դուրսպրծուկներին կոխելու ենք ծակերը ձեր անունից. Նիկոլ Փաշինյանը՝ սիսիանցիներինՀայաստանում հաստատվել է COVID-19-ի 82 նոր դեպք, առողջացել է 227 մարդ Մտահոգիչ է վարչապետի պաշտոնակատարի կողմից մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը․ ՄԻՊ Փաշինյանը Սյունիքի մարզում է (տեսանյութ)Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք (տեսանյութ) Հրապարակվել են կադրեր, թե ինչպես է Ադրբեջանը հանձնում 15 ռազմագերիներինԱստղագուշակ՝ հունիսի 15-ի համար Օրվա խորհուրդԻշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր. «Փաստ»«Ժողովուրդ». Կառավարությունը ռեկորդային տեմպերով ավելացնում է պետական պարտքը«Հրապարակ». Սյունիքում այսօր թեժ է լինելու«Փաստ». Փաշինյանը հույսը դրել է «կապուստինության» վրա՝ իր բոլոր դրսևորումներովԵրևանի որ շրջաններում է իշխանությունը թույլ. թեժ քննարկում է եղել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Պապիկյանն այցելել է Էջմիածին«Ժողովուրդ». Մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմումներ են գրել«Հրապարակ». Փաշինյանի այցը «հարամողներին» սպառնում են«Փաստ». Ալիևը՝ «կառուցողական», հայ ընդդիմադիրները՝ «թշնամի»«Հրապարակ». Կարեն Կարապետյանի մտերիմները ևս «Հայաստան» դաշինքի ցուցակում են«Ժողովուրդ». Փաշինյանին վերընտրվելու հարցում օգնո՞ւմ են ռուսները և ԱրևմուտքըՎանի Սուրբ Թովմաս լքված հայկական վանքն ախոռի է վերածվել Շպռոտը հիացրել է հետևորդներին իր գրավիչ կերպարով (լուսանկարներ) «Թշնամի, դավաճան՝ մարալնի  ուռոդը, չի կարող լինել իմ Սուրբ Հայրենիքի առաջնորդը». Տիգրան ՆերսիսյանՔարոզարշավի 9-րդ օրը կանցկացնենք Սյունիքի համայնքներում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Մանրամասներ ԲՀԿ-ականների և ՔՊ-ականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից (տեսանյութ) ԲՀԿ նախընտրական շտաբի վրա խուլիգանական հարձակումը զարհուրելի է. «Հայաստան» դաշինք Բրազիլացի մոդելը ցանկանում է ունենալ աշխարհի ամենամեծ «5-րդ կետը» (լուսանկարներ)Բայդենի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի քննարկվել․ Էրդողան Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը Տիգրան Արզաքանցյանը շարունակելու է իր ընտրարշավըԻնչ փաստաթղթերն են անհրաժեշտ դպրոց ընդունվելու համար Զամբիայի նախագահն ուշագնաց է եղել ռազմական շքերթի ժամանակ (տեսանյութ)
Ամենադիտված