Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում ԼՀԿ-ի վրա. «Փաստ» Վիճաբանություն-ծեծկռտուք Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք» Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատարին Երևանում կրակոցներ են հնչել. պարզվել է` հեղինակը 36-ամյա կին է Խնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին․ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի պարզաբանումը Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա՝ ջնջել գրառումը 

«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը հրաժարական է տվել

Բլոգոսֆերա
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է
 
«Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով։
Որպես բարձաստիճան պաշտոնյա, Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացնող անձ, առավել ևս, պարտավոր եմ սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։ Այսպիսով իմ անհանդուրժողականություն եմ հայտնում բռնությանը, թե հոգեբանական, թե ֆիզիկական։ Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։
Ցանկանում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության և այս բարձր պաշտոնում մեր Հայրենիքին ծառայելու հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ նաև կառավարության մեր գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար։
Շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներին, ովքեր վստահեցին, սիրեցին կամ ոչ այնքան, ովքեր գնահատեցին կամ քննադատեցին իմ պաշտոնավարման ընթացքում։ Հավատացնում եմ, որ յուրաքանչյուր քաջալերանքի ու քննադատության խոսքն իր տեղն է գտել մեր առօրյա աշխատանքում և հաջողություններում։
Շնորհակալություն եմ հայտնում նախարարության և ենթակա մարմինների հազարավոր աշխատակիցներին. ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա նվիրված աշխատանքը։ Շարունակեք աշխատել սրտի թելադրանքով ու սիրով դեպի մեր երկիրը, միայն այդպես կարող եք գտնել հաջողության և զարգացման ճանապարհը, թե Ձեր, թե պետության համար։
Աշխատանքի ընթացքում հանդիպում են բազմաթիվ ճամփաբաժաններ. ղեկավարի կամ առաջնորդի հմտությունն առաջին հերթին ճանապարհի ճիշտ ընտրություն կատարելու մեջ է, հենց այդ պատճառով էլ անհնար է կատարել բոլորի ցանկությունը միաժամանակ, և նախարարության թիմը մշտապես առաջնորդվել է պետության և հասարակության առաջնահերթ շահերով։
Մեր եղբայրներից շատերն ընկան մարտում, գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի և ընտանիքների առաջ, նրանց սխրանքը հավերժ կմնա մեր սրտերում։ Մենք շատ սիրուն երկիր ունենք, որտեղ ապրում են ուժեղ և լավ մարդիկ, իրար մի բաժանեք ու դասակարգեք, մենք միասին կառուցելու ենք երջանիկ, անվտանգ ու զարգացած երկիր՝ յուրաքանչյուրիս ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով։
Իմ հետագա գործունեությամբ կշարունակեմ աշխատել հանուն մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում ԼՀԿ-ի վրա. «Փաստ»Անաստասիա Վոլոչկովան բիկինիկով շպագատ է ցուցադրել սիրելիի օգնությամբ Մեն, ես այսօր քո ափերով էլի 15 սոսի տնկեցի ու էլի մեծ Եռագույնը բարձրացրի մեր չքնաղ Լոռիում. Կարին ՏոնոյանԵրուսաղեմում տեղի են ունեցել անկարգություններ հավատացյալների մասնակցությամբ (տեսանյութ) Չբարձրաձայնել այլևս չի ստացվում․ Արտակ Հովհաննիսյան Ուսուցչի որակավորման տարակարգի փոփոխությունները հաստատվել և հրապարակվել են. Ժաննա Անդրեասյան Վիճաբանություն-ծեծկռտուք Երեւանում գործող «Եվրասիա» միջազգային համալսարանում Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. «Հետք» Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատարին Երևանում կրակոցներ են հնչել. պարզվել է` հեղինակը 36-ամյա կին էԽնդիր չենք տեսնում. ով ուզում է` թող հավատա Սերժ Սարգսյանին․ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակի պարզաբանումը Նիդեռլանդներում ադրբեջանցին դանակով հարձակվել է հայ կնոջ վրա«Սա Ստեփանակերտի արվարձանն է․ պիտի սպասենք, որ թուրքն իր ճանապարհը հանգիստ անցնի» (տեսանյութ)Եթե մայիսի 9-ին գնաս Եռաբլուր, բախումներ կլինեն․ Սասուն Միքայելյանը՝ Փաշինյանին․ Yerevan.today Տխրում եմ` տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ. Էրդողան ՀՀ մի շարք վայրերում ֆիքսվել է մի երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է «գալո». Սուրենյան Թշնամու ներկայությունը ամայացրել է լճափը. մարդկանց աչքը վախեցած է․ մոտ է թշնամին (տեսանյութ) Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի ՊՆ-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ապա՝ ջնջել գրառումը ՄԻՊ-ի աշխատանքի արդյունքում Կարեն Կիրակոսյանը ընդգրկվել է ՊՆ համակարգում բնակարանային հաշվառման հերթացուցակում Հաջողվել է փրկել նորածին Վիկտորիային․ նա բարդ վիրահատության է ենթարկվել (լուսանկարներ) Ռազմական համալսարանում բացվել է ռուսաց լեզվի ուսուցման լսարան«Ի՞նչ եք անում դուք, որ չեմ անում ես». Արմինկան` իրեն քննադատողներինՈվքե՞ր են դրամաշնորհ ստացել «Սորոսի» հիմնադրամից՝ պատերազմից ամիսներ առաջ և հետո«Դու բացակայում ես իմ մեջ». Անի Երանյանը` հմայիչ կերպարումԱԺ-ն մայիսի 10-ին արտահերթ նիստ կգումարի. օրակարգում վարչապետի ընտրությունն է Նախագահի հետ հանդիպման հնարավորությունը տապալվեց. վաղը բոլորիդ հրավիրում եմ Բաղրամյան 26. Էդգար Ղազարյան Ում կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 14Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան Մենք դեռ հետաքրքիր ենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դեմ հանդես եկող պետություններին. թուրքագետ Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին «Օրենքով գողին» մեղադրանք է առաջադրվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համարՊահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ. ՊՆՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասերՈւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 13ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք աշխատակիցներ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքի իշխանական ֆոբիաները շարունակվում են. փաստաբան Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը Արմեն Սարգսյանը նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ. ՀՀ նախագահի աշխատակազմԱննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի դպրոցի մարզադահլիճի բացմանը Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին. Yerkir.am Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով. նախագիծն ընդունվեց Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակ է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինարա ՄուրնիեցեինՌոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սևակ Համբարձումյանին և Կարեն ՄարդանյանինԽաղաղապահ զորախումբը վերադարձել է Հայաստան30-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել շենքի տանիքից ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը ՌԴ Յարոսլավլի մարզում անհայտ անձինք պղծել են հայկական գերեզմանատունըՍերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին
Ամենադիտված