Բազմաթիվ կուսակցություններից ունեմ առաջարկ, որով էլ գնամ, ես պատգամավոր եմ դառնալու. Թագուհի Թովմասյան
ՔաղաքականԵս որ կուսակցությունով էլ դնեի իմ թեկնածությունը, այդքան ձայն կստանայի: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների մեղադրանքներին, որ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները այդ ձայներն ստացել են որպես «Իմ քայլի» թեկնածուներ:
«Բայց ես որեւէ կուսակցությունով չէի առաջադրվի, որովհետեւ երբեք մտադրություն չեմ ունեցել քաղաքականությամբ զբաղվելու: Ես հեղափոխական ոգեւորությամբ ուզեցել եմ իմ երկրի համար մի լավ բան անել: Հիմա էլ բազմաթիվ կուսակցություններից ունեմ առաջարկ, որ կուսակցությունով էլ գնամ, ես պատգամավոր եմ դառնալու: Թող հանգստանան: Ես կորոշեմ՝ ուզո՞ւմ եմ պատգամավոր դառնալ այս զզվելի, այս թուրքատյաց միջավայրում, որտեղ մարդիկ կասկածի տակ են դնում ցեղասպանության ճանաչման հարցը, կասկածի տակ են դնում մեր հայրենիքի սահմանները, Քարվաճառը հայկական է, թե ոչ»,-ասաց նա: