Անգնահատելի է Կոմանդոսի ավանդը հայոց պետականության, պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում. Բակո Սահակյան
ՀասարակությունԱրցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադեւոսյանների ընտանիքին՝ ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ:
Ներկայացնում ենք ցավակցական հեռագիրը.
«Մեծ վշտով ընդունեցի Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան լուրը:
Անգնահատելի է նրա ավանդը հայոց պետականության եւ պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում:
Կոմանդոսի հերոսական կերպարը զուգորդվում է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակների հետ: Այն միշտ վառ կմնա մեր սրտերում:
Այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում հերոսի ընտանիքին ու հարազատներին, ընկերներին եւ մեր ողջ ժողովրդին»։