Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

Спорт

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: 

ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», - նշեց ԱԳ նախարարը:

Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում: 

Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը,  հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։ 

Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։ 

Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»:

Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ:

Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում: 

Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное