Հանգչի՛ր խաղաղությամբ, Զորավար, քո սերմանած հաղթանակի գաղափարը միշտ մեզ հետ կմնա. Մարության
SocietyԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ:
«Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի մահը մեծ կորուստ է մեզ համար։
Նա մեր ռազմական հաջողությունների գլխավոր կերտողներից մեկն էր ու վերջին տասնամյակներին իր հաղթական կերպարով գոտեպնդում էր մեզ։ Ինձ համար մեծ պատիվ էր Կոմանդոսի հետ անձնական ջերմ հարաբերություններ ունենալը։
Հանգչի՛ր խաղաղությամբ, Զորավար։ Քո սերմանած հաղթանակի գաղափարը միշտ մեզ հետ կմնա».- գրել է նա։