Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին
СпортՄունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ մրցում է Ռումինիայի հավաքականի հետ։
54-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։
Վարազդատ Հարոյանը գրավեց հակառակորդի դարպասը` հավասարեցնելով հաշիվը` 2:2, րոպեներ անց գոլի հեղինակ դարձավ նաև Տիգրան Բարսեղյանը:
Խաղն ավարտվեց 3:2 հաշվով` հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի: