Պարոն Աղազարյան ջա՛ն, մոտեցե՛ք ամբիոնին և ասե՛ք, որ սխալմունք է եղել. Թովմասյանը վստահեցնում է՝ Քարվաճառը մերն է
ПолитическиеԵրեկվանից հասարակական-քաղաքական կայնքը փոթորկել է իշխանական պատգամավորի մի հայտարարություն՝ «Քարվաճառը մերը չէ»: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Պարոն Աղազարյան ջա՛ն, ամենաքիչը Ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը, և ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել՝ Քարվաճառը և Դադիվանքը մերն են: Խնդրում եմ Ձեզ՝ մոտեցե՛ք ամբիոնին և ասե՛ք, որ սխալմունք է եղել, միայն թե՝ այս հայտարարությունը չմնա անպատասխան»,- ասաց Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև՝ «ԱԱԾ-ն այստեղ անելիք ունի. պետք է հասկանալ, թե ում շահն է սպասարկում Հովիկ Աղազարյանը»: