Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ) Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառով 

1 տարի շարունակ գումար չենք աշխատել. կրկին լոքդաունի դեպքում՝ 100.000 մարդ բողոքի ալիք կբարձրացնի. Աշոտ Բարսեղյան

Տնտեսություն

Հանրային սննդի ոլորտի փորձագետ, «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում զարմանում է, թե ինչպես են Կառավարության անդամները 2020 թվականի մարտ ամիսը  համեմատում 2021 թվականի հետ, այն դեպքում, երբ անցյալ տարի մարտի 16-ից երկրում հայտարարվեց արտակարգ դրություն:

«Կառավարությունը ապրիլի 1 է կազմակերպել, հրճվում են, որ 2021 թվականին, 2020-ի համեմատ, աճ ենք գրանցել: Էկոնոմիկայի նախարարը ասում է՝ զբոսաշրջության ոլորտում աճ ունենք: Այս մարդկանց բառախաղը ցույց է տալիս, որ աներեսաբար ստում են և ակնհայտորեն մոլորեցնում իրենց ընտրողներին, այսինքն՝ անկիրթ, անգրագետ խավին խաբում են, ասում՝ տեսեք, թե ինչքան լավ ենք աշխատում, թվերը լավ են, բոլոր ոլորտներում աճ ենք գրանցում: 2020 թվականին Արսեն Թորոսյանը «գիտակցված լոքդաուն» էր հայտարարել՝ կոչ անելով դադարեցնել ռեստորան-սրճարանային այցելությունները։  Մարդկանց ուղղակի փակեցին իրենց բնակարաններում՝ առանց փոխհատուցելու, նույնիսկ չգիտեին, որ պարտավոր էին հատուցել, այսինքն՝ Կառավարությունը ապացուցում է, որ անմիտ գործողությունների աշխարհի չեմպիոն է: Ինքը փակում է տնտեսությունը, հատուցումներ չի տալիս, իսկ լոքդաունից հետո պանդեմիան շարունակվեց և ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Բարսեղյանը:

ՀԿ հիմնադիրը նկատեց, որ, թեև Առողջապահության նախարարությունը կոչ է անում հետևել համավարակի կանոններին, քանի որ օր օրի կորոնավիրուսի թվերն ավելանում են, այնուամենայնիվ, իշխանությունը՝ քաղաքական նպատակներով պարբերաբար այցեր ու հավաքներ է կազմակերպում, ԱՆ-ն էլ լուրջ գործողություններ իրականացնելու փոխարեն՝ ֆեյսբուքյան գրառումներ է կատարում:

«Կառավարությունը շարունակում է քաղաքականցված պահել և՛ Առողջապահության, և՛ Էկոնոմիկայի նախարարությունները: Մենք տեսնում ենք մեկին, ում Արսեն Թորոսյանը իր փոխարեն նստեցրել է որպես նախարար, այսինքն՝ ԱՆ-ում ոչինչ չի փոխվել, այդ աղջիկն էլ ոլորտի մասնագետ չէ: Էկոնոմիկայի նախարարին լավ եմ ճանաչում, գիտեմ, որ մաթեմատիկոսի որակավորում ունի և թվերին լավ է տիրապետում: Ի՞նչն է իրեն խանգարում այդ թվերը ճիշտ արտաբերել՝ կա՛մ պոպուլիզմը, կա՛մ այս թիմի անդամ դարձած խաբեբայությունը. սուտը դարձել է իրենց այցեքարտը: Վահան Քերոբյանը կա՛մ սուտ է խոսում, կա՛մ մանիպուլացնում է, կա՛մ մաթեմատիկան մոռացել է: Տնտեսության համար լոքդաունը մեկ գրչի հպումով կարող են անել, որովհետև իրենք չեն մտածում ո՛չ տնտեսության, ո՛չ ոլորտների մասին»,- ընդգծեց հանրային սննդի ոլորտի փորձագետը:

Բարսեղյանը նկատեց՝ պետությունը պետք է պատշաճ կատարի պետական կառավարման մարմինների վրա դրած պարտավորությունները. «Կառավարությունում տոտալ ոչ կոմպետենտություն է տիրում, ոչ մի նախարար չի զբաղեցնում պաշտոնը՝ համաձայն իր կոմպետենցիաների: Նախարարները նշանակվում-հանվում են՝ ըստ քաղաքական լոյալության. այս պայմաններում մենք չենք կարող խոսել արդյունավետությունից: Նայում եմ Կառավարության անդամների հրճվանքն ու տխրում»:

«Քաղաքական դաշտում քաղաքական դիակ կա, որի գարշահոտն արդեն մի քանի ամիս է՝ ընկել է Հայաստանով մեկ. այդ մարդիկ չեն ուզում գիտակցել, որ իրենք քաղաքական դիակներ են և, որ պետք է թույլ տան, որպեսզի պրոֆեսինալներ գան, զբաղվեն տնտեսությամբ, այլապես մենք այդ ոլորտն էլ տանուլ կտանք, ինչպես չհաջողեցինք անվտանգության հարցերում: Մենք 1 տարի շարունակ գումար չենք աշխատել. ամբողջ հյուրընկալության և հասարակական սննդի ինդուստրիան արդեն մեկ տարի է՝ ոչ միայն գումար չի աշխատել, այլև սեփական միջոցներից այդ մարդկանց աշխատավարձ է վճարել և, եթե եղավ լոքդաուն, ապա հավատացե՛ք՝ 100.000 մարդ ցասում է արտահայտելու»,- եզրափակեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիրը:

 Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան ԱթանեսյանԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
Ամենադիտված