Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագիրը հնարավորություն կտա վերականգնելու Մետաքսի ճանապարհը․ Նազարբաև
Արտաքին Քաղաքական«Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագիրը հնարավորություն կտա վերականգնելու Մետաքսի մեծ ճանապարհը, ինչը կմեծացնի Կասպից ծովի դերը: Սա նոր հնարավորություններ կբացի մեր երկրների համար արդյունավետորեն օգտվելու Չինաստանի գոտուց և ճանապարհային նախաձեռնությունից, այս մասին ասել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագթնաժողովում իր ելույթում: Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը կամ Թուրանյան միջանցքը դառնում է ամենաապահով և ամենակարճ առևտրային ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև», - ընդգծել է Նազարբաևը: Իր խոսքում Ղազախստանի առաջին նախագահը ուշադրություն է հրավիրել նաև ամբողջ մարդկության առջև ծառացած նոր մարտահրավերների ու սպառնալիքների վրա: Նա կոչ է արել ներկա միջազգային բարդ իրավիճակում գտնվող թյուրքական պետությունների ղեկավարներին աջակցել Վաշինգտոնի, Մոսկվայի, Պեկինի և Բրյուսելի միջև լայնամասշտաբ բանակցություններ սկսելու իր նախաձեռնությանը: