«2018-ի և 2021-ի Մարուքյան»․ Ռուբինյանն անդրադառնում է Մարուքյանի հայտարարություններին
ВидеоՌուբեն Ռուբինյանը «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում մեջբերեց Էդմոն Մարուքյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ելույթից, երբ քննարկվել են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. «Փոփոխության է ենթարկվում ընտրական օրենսգիրքը, այն օրենսգիրքը, որը թիրախավորվել է իմ կողմից կոնկրետ, մեր կուսակցության կողմից դեռևս տարիներ առաջ և հենց ռեյտինգային ընտրակարգը, երբ մարդիկ ցուցակների հրապարակման, չգիտեմ ինչ այսպիսի հարցեր էին բարձրացնում, ես ասում էի՝ պրոբլեմը տարածքային ռեյտինգային համակարգն է»,-մեջբերեց Ռուբինյանն ու նշեց, որ ստորագրում է այս փաստարկի տակ:
Իշխանությունից վստահեցնում են, որ այս փոփոխությամբ ընդամենը պարզեցնում են ընտրությունների ընթացքը, սակայն սա չի նշանակում հրաժարում Ընտրական օրենսգրքի փաթեթից: