Արցախի փրկարարաները Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են քաղաքացիական անձի աճյուն
NKՈրոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ` նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։
Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։