Հայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է. տնտեսագետ
ԲլոգոսֆերաՀայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Հայաստան գազի մատակարարման համաձայնագիրը ավարտվել է երեկ՝ 2021 թվական մարտի 31-ին։ Մինչ այս պահը որևէ պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվություն չկա ապրիլի 1-ից գազի գինը որքան է լինելու Հայաստանի սահմանին։
Հետևաբար, ռուսական կողմը կարող է նույնիսկ շուկայական գներով գազ մատակարարել Հայաստանին, օրինակ՝ 200 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի համար (165 ԱՄՆ դոլարի փոխարեն)։ Օր առաջ պետք է կնքել նոր գազի մատակարարման համաձայնագիր՝ հայ սպառողների համար կանխատեսելի գազի սակագին ունենալու համար»,-գրել է նա։