Արթուր Ալեքսանյանը հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստների հետ (լուսանկար)
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հանդիպել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների հետ։
Ալեքսանյան ինստգրամյան սթորիներ բաժնում լուսանկար է հրապարակել Խորեն Բայրամյանի, Էդուարդ Սպերցյանի և Ալեքսանդր Կարապետյանի հետ։
Հիշեցնենք, որ ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական փուլում երեք հաղթանակ (0։1՝ Լյուքսեմբուրգի, 2։0՝ Իսլանդիայի, 3։2՝ Ռումինիայի նկատմամբ) է տարել և J խմբի առաջատարն է, ունի 9 միավոր։