Կրակային պատրաստության պարապմունք 4-րդ զորամիավորումում (լուսանկարներ)
ФотографииԱպրիլի 1-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են հրաձգային վարժաձևերին, հրահանգավորվել կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Կրակային փուլում անձնակազմը, խոցելով կրակադաշտի թիրախները, հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները։