ՀՀ և ՌԴ գլխավոր շտաբի պետերը քննարկել են անվտանգային հարցեր
ForeignՌուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները», - ասել են ռուսական ռազմական գերատեսչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպան հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը։
Հինգշաբթի ավելի վաղ Արտակ Դավթյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին: Նրանք քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի և անհետ կորածների որոնման հարցը: