Լավրովն ԱՄՆ-ի իշխանություններին համեմատել է «բակային խուլիգանների» հետ
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն պահում է «բակային խուլիգանի» նման, բայց ռուսական կողմն ի վիճակի է պաշտպանել ինքն իրեն:
«Մենք բոլորս մանկության տարիներին խաղացել ենք բակում: Շքամուտքերից դուրս էին վազում տարբեր տարիքի երեխաներ, դաստիարակության տարբեր դպրոցներից. այն ժամանակ բոլորը միասին էին ապրում, խմբովի: Եվ բակում միշտ կար երկու-երեք գլխավոր խուլիգան, որոնք բոլորին շարք էին կանգնեցնում, պատժում, ստիպում մաքրել կոշիկները, փողերը խլում», - Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: