«Թուրքիային թշնամի համարո՞ւմ եք». Արմեն Գրիգորյանը չպատասխանեց լրագրողի հարցին
ՔաղաքականՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել էր «Եռաբլուր» պանթեոն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Մասնավորապես, լրագրողները նրան հարցեր ուղղեցին. «Թուրքիայի հետ մեր մոտեցումներում ի՞նչ շտկումներ պետք է անենք, ի վերջո, Թուրքիային մենք թշնամի համարում ենք, թե ոչ, Թուրքան եւ Ադրբեջանը երբեւէ կարո՞ղ են մեզ բարեկամ լինել»:
Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Օրվա խորհրդից ելնելով որեւիցե հարցի չեմ պատասխանում: Ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ ուրիշ առիթով, դուք ժխտո՞ւմ եք Հայոց ցեղասպանությունը»:
Լրագրողները հիշեցրին, որ իշխանությունները եւս պնդում են, որ Թուրքիան մասնակցություն է ունեցել Արցախի դեմ վերջին պատերազմում, ինչպե՞ս կարող ենք մենք Թուրքիային չհամարել թշնամի պետություն:
Արմեն Գրիգորյանն անդրդվելի մնաց, չպատասխանեց ոչ մի հարցի, նստեց ծառայողական մեքենան ու հեռացավ: